Էդուարդ Նազարով. Մեծահասակները շատ դեպքերում պետք է հետեւեն երեխաների օրինակին31 հոկտեմբերի 2009 Ռեժիսոր, դերասան, անիմատոր. բոլոր այս թվարկումները անտեղի են, երբ խոսքը գնում է «Վինի-Թուխը» (1969), «Վինի-Թուխը հյուր է գնում» (1971), «Վինի-Թուխը եւ հոգսերի օրը» (1972) մուլտֆիլմերի բեմադրող նկարիչ Էդուարդ Նազարովի մասին, որը հյուրընկալվել էր Երեւանում Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երեխաների եւ մեծահասակների մուլտֆիլմի սիրված հերոսի ստեղծողի հետ զրույցում ակնհայտ դարձավ, որ այս մուլտֆիլմերի հերոսները ինչ-որ բանով հիշեցնում են հեղինակին: Ցավոք, Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի-Թուխ» -ը այլեւս չի հրատարակվում Է.Նազարովի պատկերազարդմամբ : Հարություն Խաչատրյան. Հեշտ է ֆիլմեր նկարահանել «փայլուն» կյանքի մասին եւ շատ հեշտ է գովաբանել այն13 մարտի 2009 Հունվարի ավարտին Ռոտերդամում տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի «Սահման» նոր փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Իր աշխատանքը ներկայացնելուց բացի, Խաչատրյանը Ռոտերդամում էր գտնվում նաեւ որպես «Ոսկե ծիրան» միջազգային կիոնփառատոնի տնօրեն: Նա հուշագիր է ստորագրել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի կազմակերպիիչների հետ երկու փառատոների համագործակցության վերաբերյալ: Ապագայի իր ծրագրերը եւ ֆիլմի պրեմիերայից ստացած իր տպավորությունները Հարություն Խաչատրյանը կիսել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ: Վենիամին Սմեխով. Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է 3 դեկտեմբերի 2007 Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը: ![]() |