1

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ «ՇՈՂԱԿՆ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

4 սեպտեմբերի 2001 - 23:47 AMT  12:03 GMT
Իսրայելյան «LLD Diamond Ltd» ընկերությունը մտադիր է հայկական «Շողակն» ձեռնարկությանը տրամադրել մոտ 6 մլն դոլար ռուսաստանյան ադամանդներ ձեռք բերելու համար:

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԲՈՂՈՔԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

4 սեպտեմբերի 2001 - 23:07 AMT  12:03 GMT
Սեպտեմբերի 7-ին Երեւանում կկայանա բողոքի հանրահավաք «ԱրմենՏել» ընկերության կողմից կիրառված ներքին հեռախոսային րոպեավճարի դեմ:

ՎԱՂԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4 սեպտեմբերի 2001 - 22:45 AMT  12:03 GMT
Վաղը, սեպտեմբերի 5-ին, տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց ընթացքում կընտրվեն նաեւ ավագանիների խորհրդի անդամներ եւ ղեկավարներ:

ԱՇՆԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՌՈՒՄԻՆԻԱՅԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

4 սեպտեմբերի 2001 - 22:43 AMT  12:03 GMT
Սեպտեկբերի 25-27-ը Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ Հայաստան կժամանի Հռոմի Պապը` Հովհաննես Պետրոս Երկրորդը:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՊԵՏԲԱՆԿԻՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԻ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

4 սեպտեմբերի 2001 - 22:42 AMT  12:03 GMT
Շարունակվում են Հայաստանի կառավարության բանակցությունները Միջպետբանկի ղեկավարության հետ Հայկական ատոմակայանի համար միջուկային վառելիքի ձեռք բերման վարկի ստացման վերաբերյալ:

ԿԿԱՅԱՆԱ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

4 սեպտեմբերի 2001 - 21:10 AMT  12:03 GMT
Գագաթնաժողովին կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրյան հանրապետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները:

ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

4 սեպտեմբերի 2001 - 21:10 AMT  12:03 GMT
Սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:

ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

4 սեպտեմբերի 2001 - 21:08 AMT  12:03 GMT
Երեւանում Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի եւ Վրաստանի Ֆինանսների նախարար Զւրաբ Նողայդելիի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվեց միջկառավարական համաձայնագիր Հայաստանին Վրաստանի պետպարտքի վերաձեւավորման մասին: Նշենք, որ Վրաստանը Հայաստանին պարտք է 20 մլն դոլար:
1
---