ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Երեւանում Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի եւ Վրաստանի Ֆինանսների նախարար Զւրաբ Նողայդելիի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվեց միջկառավարական համաձայնագիր Հայաստանին Վրաստանի պետպարտքի վերաձեւավորման մասին: Նշենք, որ Վրաստանը Հայաստանին պարտք է 20 մլն դոլար: Փաստաթղթի համաձայն, Վրաստանը պարտավորվում է մինչեւ ընթացիկ տարվա վերջը մարել ընդհանուր պարտքի 4%-ը, որը կազմում է 800 հազար դոլար: Մնացած գումարը կվճարվի մինչեւ 2021 թվականը: Կողմերը պայմանավորվել են, որ պարտքի մարման պայմանները կարող են փոփոխվել կախված Փարիզյան ակումբի շրջանակներում Վրաստանի մնացած պարտատեր-երկրների հետ պայմանավորվածությունից: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, Վրաստանը կարողացել է պայմանավորվել պետպարտքիվերաձեւավորման մասին նաեւ Ավստրիայի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի հետ: Նախարարները պայմանավորվել են նաեւ ստեղծել մշտական գործող քարտուղարություն, որը կզբաղվի ընդհանուր խնդիրների գործնական լուծումով:

Զուրաբ Նողայդելիի խոսքերով, Հայաստանը եւ Վրաստանը մտադիր են մշակել համատեղ ծրագրեր, որոնք հետագայում կարող են ներկայացվել Գերմանիայի կառավարության ֆինանսավորման համար: Հիշեցնենք, որ անցյալում անդրկովկասյան տարածքաշրջանում Գերմանիայի տնտեսական գործակցության եւ զարգացման նախարարության համակարգող Թոմաս Հելֆեն հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածքաշրջանային նախագծերի իրականացմանը Անդրկովկասում, որը թույլ է տալիս կարգավորել համագործակցությունը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ, իսկ հետագայում գտնել նաեւ գործակցության ուղիներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Հայաստանի ֆինանսների եւ էկանոմիկայի նախարարությունը եւ Վրաստանի ֆինանսների նախարարությունը ստորագրել են հետագա համագործակցության մասին համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն հարկային եւ մաքսային օրենսդրությունում իրագործել համաձայնեցված քաղաքականություն:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---