1

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԵՐԺԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

15 նոյեմբերի 2001 - 23:21 AMT  05:26 GMT
Եվրոպական Հանձնաժողովը չի ընդգրկել Թուրքիան այն տաս երկրների ցուցակում, որոնք համարվում են առավել պատրաստված 2004 թվականին Եվրամիությանը անդամակցելու համար:

«ՄԻԱՆՇԱՆԱԿ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»,- ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՎԱՍՆԵՎՍԿԻՆ

15 նոյեմբերի 2001 - 23:20 AMT  05:26 GMT
«Ոչ ոք աշխարհում չի կարող վիճել փաստերի հետ: Ցեղասպանությունը եղել է, ողբերրգությունը տեղի է ունեցել»,- ընդգծել է Լեհաստանի նախագահը` խորհուրդ տալով իր թուրք գործընկերներին «ասել ճշմարտությունը»:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՎԻԵՆՆԱ

15 նոյեմբերի 2001 - 22:50 AMT  05:26 GMT
Իննօրյա այցի ընթացքում հովվապետը կծանոթանա Հայ առաքելական եկեղեցու ավստրիական թեմի գործերի իրադրությանը, պատարագ կմատուցի Վիեննայի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցում:

ԼԵՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

15 նոյեմբերի 2001 - 22:49 AMT  05:26 GMT
Լեհական «Պոլէներգիա» ընկերությունը պատրաստ է ներդնել 100 միլիոն դոլար Հայաստանում հիդրոէլեկտրակայանի կառուցման մեջ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՎԵՐՍԿՍԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

15 նոյեմբերի 2001 - 22:48 AMT  05:26 GMT
Հայկական ատոմային էլեկտրակայանը, որը կանգնեցվել էր հուլիսի 18-ին պլանային-պրոֆիլակտիկ վերանորոգման ու վառելիքի լցավորման համար, երեկ վերսկսել է իր աշխատանքը

ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՑ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ ԿՍՏԱՆԱ ՇՈՒՐՋ 100 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

15 նոյեմբերի 2001 - 21:16 AMT  05:26 GMT
Ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների համաձայնեցման հանձնաժողովը հավանություն է տվել հոկտեմբերի 24-ին Սենատի կողմից ընդունված բյուջետային հատկացումների մասին օրինագիծը` համաձայն որի Հայաստանը 2002 թվականին Միացյալ Նահանգներից կստանա 94 միլիոն 300 հազար դոլարի չափով օգնություն:

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

15 նոյեմբերի 2001 - 21:14 AMT  05:26 GMT
Հուշահամալիր այցելելուց առաջ Լեհաստանի նախագահը մասնակցել է հայ-լեհական բիզնես-ժողովի բացմանը:

ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԵՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԳՐԵՍԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

15 նոյեմբերի 2001 - 21:13 AMT  05:26 GMT
Հանձնաժողովի անդամներն ուժի մեջ են թողել նախագահին Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու լիազորությունների տրամադրում նախատեսող կետը:

ՔՐԻՍՏՆԵԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

15 նոյեմբերի 2001 - 21:12 AMT  05:26 GMT
Ինչպես մենք հայտնել ենք, նա մեղադրվում էր զենքի ու զինամթերքի ապօրինի պահման մեջ:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  05:26 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---