1

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ

8 հունվարի 2002 - 23:05 AMT  10:08 GMT
Դիվանագիտական ներկայացուցչությունը կսկսի գործել մինչեւ այս տարվա վերջ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՋԵԿՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ

8 հունվարի 2002 - 23:04 AMT  10:08 GMT
Այսօր ԱՄՆ Կոնգրեսում վարչակազմի նախաձեռնությամբ կքննարկվի Հայաստանի եւ ԱՊՀ յոթ երկրների նկատմամբ Ջեկսոն-Վենիկի ուղղումը չկիրառելու հարցը:

ԵՐԵՒԱՆՅԱՆ «ԱՌԱԳԱՍՏ» ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԿՍՎԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

8 հունվարի 2002 - 23:01 AMT  10:08 GMT
Հայաստանի նախագահի պահակախմբի ծառայության աշխատակից Աղամալ Հարությունյանի դեմ Երեւանում սկսվել է դատական գործընթաց, որը մեղադրվում է Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանին անզգուշաբար սպանելու մեջ:

ԲԱՔՎԻ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԿԿԻՐԱՌԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

8 հունվարի 2002 - 23:00 AMT  10:08 GMT
Այսօր Փարիզում Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն քննարկել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հարցը: Քննարկումը տեւել է ութ ժամ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՒԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՇՓՈՒՄՆԵՐԸ

8 հունվարի 2002 - 22:59 AMT  10:08 GMT
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտնել է, որ պաշտոնական Երեւանը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների ոչ պաշտոնական շփումները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ,ԻՐԱՆԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴՐՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

8 հունվարի 2002 - 22:58 AMT  10:08 GMT
Ամենայն հավանականությամբ, երեք դաշնակից պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կկայանա փետրվարին:

ՄԱՅԻՍԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» ԵՐԿՐՈՐԴ ՖՈՐՈՒՄԸ

8 հունվարի 2002 - 22:57 AMT  10:08 GMT
Միջոցառումը կզուգադիպեցվի հայկական առաջին պետության հռչակման տարեդարձի տոնակատարությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ

8 հունվարի 2002 - 22:56 AMT  10:08 GMT
Գործարքի արժեքը չի հրապարակվում, սակայն, կան տվյալներ, որ ամերիկացիները էլեկտրաէներգիան ձեռք են բերում վճարելով մեկ կվտ/ժ-ի համար 2.5 ցենտ:

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՆ

8 հունվարի 2002 - 22:55 AMT  10:08 GMT
Ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների րոպեավճարի կիրառման ժամկետների եւ մեխանիզմների վերաբերյալ ընթացող բանակցությունները մոտենում են ավարտին:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  10:08 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
1
---