12

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՈՒՍՈՎ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

18 հունվարի 2002 - 23:31 AMT  13:22 GMT
Ամերիկայի Հայկական համագումարը հուսով է վերսկսել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը:

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ «ԴԱՎԻԴՈՖՖ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱԿՑԻՆ` «ՍԻԳԱՐՈՆ» ՖԻՐՄԱՅԻՆ

18 հունվարի 2002 - 23:13 AMT  13:22 GMT
Հայկական ձեռնարկության արտադրանքը, որը հիմնականում արտահանվում է, համաշխարհային շուկայում մրցակցում է «Դավիդոֆֆի» արտադրանքի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է

18 հունվարի 2002 - 23:13 AMT  13:22 GMT
Նախարարը իրեն լավ է զգում: Այսօր նա արդեն դուրս է գրվել:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՎԵԼ ԵԽԽՎ ՆՍՏՇՐԱՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ, ԵԹԵ ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ը ԱԶԱՏԵՆ ԲՈԼՈՐ ԽՂՃԻ ԿԱԼԱՆՎՈՐՆԵՐԻՆ

18 հունվարի 2002 - 23:11 AMT  13:22 GMT
Հիշեցնենք, որ խղճի կալանավորների թվում են, որոնց պահանջում է անհապաղ ազատել Եվրապայի Խորհուրդը, նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը, ներքին գործերի նախկին նախարար Իսկենդեր Համիդովը, չճանաչված Թալիշ-Մուղանի հանրապետության նախկին առաջնորդ Ալիքրամ Գումատովը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՍԹՐԱՍԲՈՒՐԳ` ԵԽԽՎ -Ի ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐԱՋԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

18 հունվարի 2002 - 23:10 AMT  13:22 GMT
Այդ օրը հայկական պատվիրակությունը մտադիր է ԵԽԽՎ պատգամավորների եւ աշխատակազմի նեկայացուցիչների համար հանդիսավոր ընդունելություն կազմակերպել Հայաստանի Եվրոպայի Խորհրդին անդամակցելու տարեդարձի կապակցությամբ:

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՈՏ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ԱՌԱՎԵԼ ՀԱՄՈԶԻՉ

18 հունվարի 2002 - 23:10 AMT  13:22 GMT
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ճնշումը, որը գործադրում է Եվրոպայի Խորհուրդը Ադրբեջանի վրա երկրում քաղբանտարկյալների առկայության կապակցությամբ, ընդհանուր առմամբ շահավետ է Լեռնային Ղարաբաղի համար:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

18 հունվարի 2002 - 23:09 AMT  13:22 GMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հերթական երկկողմ հանդիպումը նախատեսվում է սույն թվի մարտին:

ՔԸՐՔ ՔՐՔՈՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԱՃԱՌԵԼ «MGM» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՆ ՅՈԹ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ

18 հունվարի 2002 - 23:07 AMT  13:22 GMT
Ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատեր Քըրք Քրքորյանը, որին պատկանում է բաժնետոմսերի 80 տոկոսը, մտադիր է ստանալ կինոստուդիայի համար մոտավորապես յոթ միլիարդ դոլար այն դեպքում, երբ նրա շուկայական կապիտալիզացիան այսօրվա դրությամբ կազմում է հինգ միլիարդ դոլար:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԻՄԱՍՏ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՋ

18 հունվարի 2002 - 23:05 AMT  13:22 GMT
Հակառակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լսումները Սթրասբուրգում թույլ կտային ղարաբաղյան կողմին հասցնել իր, իրավական տեսակետից անթերի, փաստարկները եվրոպացիների գիտակցությանը:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

18 հունվարի 2002 - 23:05 AMT  13:22 GMT
Սահմանադրական փոփոխությունների նախագծերը ուումնասիրող` Հայաստանի Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային տարբերակի վերաբերյալ, որ առաջարկել էին վեց քաղաքական կուսակցություններ:
12
---