12

ԵԱՀԽ ԿԱՐՈ՞Ղ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

6 փետրվարի 2002 - 22:49 AMT  12:11 GMT
Ռոբերտ Հանթերը, որը 1993-1998 թթ. զբաղեցնում էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, կարծում է, որ որոշակի հանգամանքների դեպքում Եվրո-Ատլանտյան Համագործակցության Խորհուրդը /ԵԱՀԽ/ կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդ:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ՐՈՊԵԱՎՃԱՐԸ ԱՐԳԵԼՈՂ ԿԵՏ ՄՏՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ

6 փետրվարի 2002 - 22:39 AMT  12:11 GMT
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանին հաջղվել է աշխատակիցների անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար, որտեղ կքննարկվի հեռահաղորդակցությունների մասին օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հարցը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՍՈԼԹ-ԼԵՅՔ-ՍԻԹԻ` 19-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

6 փետրվարի 2002 - 22:38 AMT  12:11 GMT
Պատվիրակությունը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Վարդեվան Գրիքորյանը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6 փետրվարի 2002 - 22:35 AMT  12:11 GMT
Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուսական ռազմական աղբյուրները, հաղորդում է, որ Իրաքի հյուսիսում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները «հակասադդամական դաշինք» են նախապատրաստում, քրդական խմբավորումների մասնակցությամբ:

ՍԱՆ-ՊԱՈՒԼՈՒՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ

6 փետրվարի 2002 - 22:35 AMT  12:11 GMT
Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Հերոստրատ» կինոնկարը, որը նկարահանվել է «Արմենֆիլմ» կինոստուդիայում, բրազիլական Սան- Պաուլու քաղաքում կայացած միջազգային փառատոնում, ընդգրկվել է լավագույն ֆիլմերի հնգյակում:

ԹԵՀՐԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ` «ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ» ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

6 փետրվարի 2002 - 22:34 AMT  12:11 GMT
«Իրանի վերաբերյալ բացսական տեղեկատվություն տարածելու փոխարեն` ավելի լավ կլինի, որ ԱՄՆ-ն տեղեկություններ տրամադրի, մեր տարածքում թաքնվող, գրոհայինների վերաբերյալ: Այդ դեպքում մենք կկարողանանք արտաքսել նրանց երկրից»,- այդ կապակցությամբ հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Քամալ Խարազին:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԵՆ ՆԱԽԿԻՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

6 փետրվարի 2002 - 22:33 AMT  12:11 GMT
Այսօր այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի ազգային անվտանգության նախարար Գրիքոր Գրիքորյանը:

ՕՍԱՄԱ ԲԻՆ ԼԱԴԵՆԸ ՉԵՉՆԻԱ Է ՄԵԿՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

6 փետրվարի 2002 - 22:32 AMT  12:11 GMT
Այսօր այդ մասին գրում է բրիտանական Daily Telegraph-ը` վկայակոչելով բին Լադենի գերի ընկած խոհարար Մոհամեդ Աքրամին:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿՆՇԻ ՀԱՄԵՐԳՈՎ

6 փետրվարի 2002 - 22:32 AMT  12:11 GMT
Ապրիլի 24-ին` 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Շարլ Ազնավուրը համերգ կտա կանադական Քվեբեկ քաղաքում:

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է «ՆԵՐԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ` ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

6 փետրվարի 2002 - 22:31 AMT  12:11 GMT
Հայաստանի կառավարությունը համաձայնվել է կրճատել «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորությունները 35 միլիոն դոլարով:
12
---