1

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԱՆՎԻՃԱՐԿԵԼԻ

8 ապրիլի 2002 - 23:51 AMT  12:31 GMT
Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրությունների նախօրեին երկրի հայ համայնքի կազմակերպությունները դիմել են երկու հիմնական թեկնածուներին` գործող նախագահ Ժակ Շիրակին եւ վարչապետ Լիոնել Ժոսպենին հարցերով` թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում են հայոց ցեղասպանության փաստի ժխտման փորձերին եւ Թուրքիայի կողմից իրագործվող Հայաստանի շրջափակմանը:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈԶՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՌՏ ԱԼԻՔԻ ՎՐԱ ԻՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԵԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ

8 ապրիլի 2002 - 23:51 AMT  12:31 GMT
Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի նախագահ Վլադիմիր Պոզները իր համերաշխությունն է հայտնել «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմին, որը զրկվել է, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում զրկվեց 37-րդ դեցիմետրային հաճախականության վրա հեռարձակման իրավունքից:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՐԵԱՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ

8 ապրիլի 2002 - 23:50 AMT  12:31 GMT
Իսրայելի վարչապետ Արիէլ Շարոնին եւ Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Յասիր Արաֆաթին հասցեագրված փաստաթղթում արտահայտված է Հայ Առաքելական եկեղեցու անհանգստությունը` Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՓՈԽԱՆԱԿՎԵՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

8 ապրիլի 2002 - 23:49 AMT  12:31 GMT
Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի հետ ռազմական ոլորտում տեղեկության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԱՄՑԽԵ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԸ

8 ապրիլի 2002 - 23:49 AMT  12:31 GMT
Բացի տեղական ինքնավար կառույցների ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարության հետ հանդիպումից, հյուրերը բանակցել են նաեւ մարզպետ Թեյմուրազ Մոսիաշվիլու հետ:

ԻՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԵՆՑ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ

8 ապրիլի 2002 - 23:48 AMT  12:31 GMT
Թեհրանում անցկացված ցույցին նրանք պահանջել են Իսրայելից դադարեցնել ոտնձգությունը Պաղեստինի դեմ:

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

8 ապրիլի 2002 - 23:47 AMT  12:31 GMT
Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը «իրականացնում է պաղեստինցիների ցեղասպանությունը», հանգեցրել է երկու դաշնակիցների` Անկարայի եւ Թել Ավիվի հարաբերությունների սրմանը:

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

8 ապրիլի 2002 - 23:47 AMT  12:31 GMT
Խորհրդակցության աշխատանքին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք է ժամանել Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի քարտուղար Վալերի Նիկոլայենկոն: Այսօր նա հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  12:31 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
1
---