1

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԿՆԵՐԱՌՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

8 օգոստոսի 2002 - 23:15 AMT  08:40 GMT
Թուրքական մամուլի տեղեկատվությամբ, Հայկական հարցից բացի Թուրքիայի միջնակարգ դպրոցների պատմության ծրագրերում կընդգրկվեն նաեւ Պոնտոսի հույների եւ սիրիացիների ցեղասպանության թեմաները:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՒԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԼՆ-ՆԵՐԻ ՇՈՒՐՋ 100 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

8 օգոստոսի 2002 - 23:14 AMT  08:40 GMT
Ինչպես հաղորդել են Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում, սպասվում է ԱՄՆ-ից դիտորդների մեծ խմբի, այդ թվում` կոնգրեսականների, ինչպես նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Մեծ Բրիտանիայից պատվիրակությունների ժամանումը Ստեփանակերտ:

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԲԱՔՎՈՒՄ

8 օգոստոսի 2002 - 23:13 AMT  08:40 GMT
Հրավերներ կուղարկվեն Համագործակցության բոլոր 12 պետություններին, այդ թվում` նաեւ Հայաստանին:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՐԵԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԴԵՄ

8 օգոստոսի 2002 - 23:12 AMT  08:40 GMT
Հայկական պատրիարքության հողերը բռնագրավելու փաստը հետաքննելու կոչով Իսրայելի պաշտոնական իշխանություններին են դիմել նաեւ տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԿԱՆԱԴԱ

8 օգոստոսի 2002 - 20:04 AMT  08:40 GMT
Ինչպես տեղեկացրել է Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սարգիս Ասատուրյանը, հայ պատգամավորները պատասխան այցով կայցելեն Մոնրեալ, Կվեբեկ, Օտտավա եւ Տորոնտո:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՏՆԵՐԻ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ

8 օգոստոսի 2002 - 19:54 AMT  08:40 GMT
Վրաստանի Մառնեուլի շրջանի իրավապահ մարմինները հետաքննում են շրջանի կենտրոնական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Մահմուդ Մամեդովի տան վրա կատարված զինված հարձակման փաստը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՅԵՏՆԱՄԻ ՄԻՋԵՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

8 օգոստոսի 2002 - 19:23 AMT  08:40 GMT
Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Վյետնամում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Վյետնամի արտաքին գործերի նախարար Նգուեն Դի Նիենի հետ հանդիպման ընթացքում:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՅԼ ՉԷ

8 օգոստոսի 2002 - 19:22 AMT  08:40 GMT
Ադրբեջանի ղեկավարը կոչ է արել Իրանին այդ հարցում ազդեցություն գործել Հայաստանի վրա, որի հետ Թեհրանը պահպանում է բավականին ակտիվ տնտեսական հարաբերություններ:

ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՕԳՏՎԵԼ` ՌՈՒՍԱՍՏԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

8 օգոստոսի 2002 - 18:32 AMT  08:40 GMT
Վրաստանի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Մերաբ Ադեիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կարող է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել Ռուսաստանին, «որն արդեն մի քանի օր է, ինչ արգելքներ է ստեղծում դեպի Մոսկվա չվերթներ կատարող վրացական ավիաընկերություններին` թույլատրելով նրանց թռչել միայն գիշերային ժամերին»:

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

6 օգոստոսի 2002 - 05:00 AMT  08:40 GMT
Որքան մոտենում է Ղարաբաղի նախագահական ըբտրությունների օրը, այդքան իրեն զգացնել է տալիս պաշտոնական Բաքվի նյարդական վիճակը: Եվրոպայի Խորհրդում անդամակցելը այս անգամ թույլ է տվել Ադրբեջանին հուսալ Եվրոպական կառուցվածքներին ավելի ակտիվորեն ներգրավել ԼՂՀ օրինական ձեւավորվող պետական իշխանության վարկաբեկելու արշավանքում: Սակայն, մինչեւ այժմ բաքվի իշխանություններին չի հաջողվել ավելին հասնել քան մինչ այսօր: Արձանագրական հայտարարության ձեւակերպումները ապագա ընտրությունների վերաբերյալ, որոնցով հանդես է եկել Եվրոպայի Խորհուրդը, չէին տարբերվում նախորդ փաստաթղթերից, որոնք ընդունվում էին միջազգային կազմակերպությունների կողմից ամեն անգամ ԼՂՀ անցկացվող նախընտրական կամպանիայի եռուն ժամանակ:
1
---