1

ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

9 օգոստոսի 2002 - 23:34 AMT  23:14 GMT
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքերով` 2003 թվականի ծրագիրը «գործնականում նման է անցյալ տարվա ծրագրին»:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

9 օգոստոսի 2002 - 23:33 AMT  23:14 GMT
Մերձդնեստրովյեի ղեկավար Իգոր Սմիրնովի անունից հյուրերը մաղթել են ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանին հաջողություններ օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՅԱՑԵԼ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

9 օգոստոսի 2002 - 23:31 AMT  23:14 GMT
«Այսօր ես կարող եմ ասել, որ դրանք մարտունակ են եւ պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,- ասել է նախարարը:

ՄԻՆՉԵՒ ԱՄՍՎԱ ՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԵՐԿԿՈՂՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

9 օգոստոսի 2002 - 23:21 AMT  23:14 GMT
Այդ մասին հայտարարել է Իգդիր քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Թայար Օրալը «Կովկասի Գյումրի կենտրոնի» հասարակական ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում:

ԲԱՔՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲՈՅԿՈՏԵԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

9 օգոստոսի 2002 - 21:12 AMT  23:14 GMT
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ այն ժամանակ, երբ շարունակվում են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ խաղաղ բանակցությունները, «Ղարաբաղի անօրինական իշխանությունների ընտրությունների անցկացումը» գնահատվում է, որպես մարտահրավեր` միջազգային իրավական նորմերին եւ կազմակերպություններին:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀԱՅ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ

9 օգոստոսի 2002 - 21:01 AMT  23:14 GMT
Իր կարծիքը նա հիմնավորել է նրանով, որ ռուս դիվանագետը չի խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այլ միայն նշել է Մոսկվայի կողմից այդ սկզբունքը պաշտպանելու մասին:

ԹԵԼ-ԱՎԻՎԸ ՄՏԱԴԻՐ ՉԻ ՎԻՃԱՐԿԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

9 օգոստոսի 2002 - 21:01 AMT  23:14 GMT
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Դանիել Այալոնը` ի պատասխան միջազգային շարժման ընդդեմ իսրայելական բանակի կողմից Երուսաղեմի Հայկական պատրիարքարանի հողերի զավթման:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ԿՀԵՏԵՒԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

9 օգոստոսի 2002 - 19:25 AMT  23:14 GMT
Լեռնային Ղարաբաղ է ժամանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

9 օգոստոսի 2002 - 19:24 AMT  23:14 GMT
Զորավարժություններին ներկա կլինեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ` Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի եւ այլ երկրների դեսպանությունների ռազմական կցորդները:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ ՉԴԱՐՁԱՎ

8 օգոստոսի 2002 - 05:00 AMT  23:14 GMT
Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունների փաթեթը չվերացրեց Եվրոպական Միություն Անկարայի մուտք գործելու խոչընդոտները: Այդ կազմակերպության գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, դեմ արտահայտվեց Եվրոպական ժողովրդների ընտանիքում Թուրքիայի անդամակցելու հարցի արագացմանը: Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գյունտեր Ֆերհոլգենը նշեց, որ չնայած ընդունված փոփոխություններին, մինչ Եվրախորհրդին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը քննարկելը, անհրաժեշտ է հետեւել քրդերի իրավունքների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերի հետ կապված իրադարձությունների հետագա զարգացմանը:
1
---