6 սեպտեմբերի 2002 - 19:47 AMT

22:28 GMT
Թեեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը որոշում է կայացրել այն մասին, որ 2003թ. ամերիկյան օգնության ծավալը Հայաստանին պետք է կազմի շուրջ 84.3 մլն դոլար, Ամերիկայի հայկական կազմակերպությունները հույս են հայտնել, որ նրանց կհաջողվի համոզել Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին հատկացվող գումարը մինչեւ 90 միլիոն դոլար ավելացնելու անհրաժեշտության մեջ: