ԼԱՏՎԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՉԱՓԱԿԱՐԳ` ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

17 սեպտեմբերի 2002 - 18:55 AMT  17:33 GMT
Այդ մասին ասվել է Լատվիայի խորհրդարանի ղեկավարի հանդիպմանը` Ռիգայում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:

ՇՎԵԴԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒ՞Մ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ

13 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT  17:33 GMT
Ինչպես երեւում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուրջ ֆինանսական դժվարությունների առջեւ է կանգնել: Երկիրը, որը հպարտանում է գազի եւ նավթի պաշարների անվերջանալի ընդերքի առկայությամբ, բավականաչափ ֆինանսական միջոցներ չունի սեփական զինված ուժերը պահելու համար: Զինված ուժերի ֆինանսավորման խնդիրը լուծելու համար վերջերս նախագահ Հեյդեար Ալիեւը ստորագրել է հրաման` ազգային բանակի օգնության Ֆոնդի ստեղծման մասին: Կառավարությունը որոշել է, որ սա իրենց զինվորներին կերակրելու միակ միջոցն է: «Հուսով ենք, որ այս քայլով մենք կկարողանանք բավարարել բանակի պահանջները»,-հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը:
---