17 սեպտեմբերի 2002 - 22:47 AMT
23:38 GMT
Օրերս ԱՄՆ-ում լույս տեսած «Կովկասյան ժամանակագրություն. պետության ստեղծումը եւ դիվանագիտությունը Հայաստանում, 1993-1994» գրքում Խրիզանտոպուլոսը գրում է, որ 1993թ. հոկտեմբերին, երբ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի եւ երկրի խորհրդարանի միջեւ լարվածությունը գագաթնակետին էր հասել, ՌԴ Գերագույն Խորհրդի խոսնակ Ռուսլան Խասբուլաթովը մի շարք գաղտնի համաձայնություններ էր ձեռք բերել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի հետ: