1

ՍԿՍՎՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐ

28 սեպտեմբերի 2002 - 21:06 AMT  10:21 GMT
Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այցը կոչված է գնահատել կայունության մակարդակը տարածաշրջանում, որը տառապում է գոյություն ունեցող հակամարտությունների` ղարաբաղյան, աբխազական եւ հարավ-օսական, չկարգավորվածության պատճառով:

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

28 սեպտեմբերի 2002 - 20:58 AMT  10:21 GMT
Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն Հնդկաստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թայվանը, Քուվեյթը, Գերմանիան, Եգիպտոսը եւ Ինդոնեզիան:

ԵԽՎՎ-Ն ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵՑ ԲԱՔՎԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

28 սեպտեմբերի 2002 - 20:41 AMT  10:21 GMT
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանում դիտարկման վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում խիստ քննադատություն է հնչել պաշտոնական Բաքվի հասցեին:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՀՈՒՊ ՄՈՏԵՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

28 սեպտեմբերի 2002 - 20:21 AMT  10:21 GMT
Այդ մասին Բի-Բի-Սի ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրեաս Գրոսը:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

28 սեպտեմբերի 2002 - 20:20 AMT  10:21 GMT
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջեյմս Ստյուարտը:

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

28 սեպտեմբերի 2002 - 20:19 AMT  10:21 GMT
Այցի հիմնական նպատակն է մասնակցել «Միջազգային փորձը եւ Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանության հեռանկարները» թեմայով սեմինարին, որի կազմակերպիչներն են Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ Հայաստանի Սահմանադրական դատարանը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ Է ՀԱՍԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

28 սեպտեմբերի 2002 - 19:33 AMT  10:21 GMT
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը քննարկել է, Եվրախորհրդին անդամակցելիս, Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը` ընդունելով համապատասխան բանաձեւ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԱՊՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

28 սեպտեմբերի 2002 - 19:24 AMT  10:21 GMT
Նահանգապետը հաղորդել է, որ հայերը ընդգրկված են Սարատովի կյանքի բոլոր ոլորտներում:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԻՆՉ ՕՐՍ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

25 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT  10:21 GMT
Օրերս Բաքվի մամուլում հրապարակվել են Ադրբեջանի բնակչության թվաքանակի մասին Վիճակագրության պետական հանձնաժողովի պատրաստած տվյալները: Եթե հավատանք վիճակագրությանը, պարզվում է այսօր Ադրբեջանում բնակվում է ոչ ավել ոչ պակաս 120 հազար յոթ հարյուր հայ: Այսպիսով, հաշվետվությունից երեւում է, որ Ադրբեջանի ազգային համայնքում հայերը թվաքանակով երրորդն են. այս երկրում հայերից ավելի շատ են ռուսները եւ լեզգիները, եւ իհարկե` ադրբեջանցիները:
1
---