ԵԽՎՎ-Ն ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵՑ ԲԱՔՎԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ն, հնարավոր է, վերջին անգամ, պաշտոնապես նախազգուշացրեց Բաքվին մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների ու Եվրախորհրդին անդամակցելիս իր ստանձնած պարտավորությունների չկատարման անթույլատրելիության վերաբերյալ: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանում դիտարկման վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում խիստ քննադատություն է հնչել պաշտոնական Բաքվի հասցեին: Երբ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւն Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրեաս Գրոսին բողոքներ է ներկայացրել զեկույցի բովանդակության վերաերյալ, վերջինս հայտարարել է. «Ես հասկանում եմ, որ դուք մտահոգված եք տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Սակայն հաշվի առեք, որ Եվրախորհրդում ցնցված են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններով»: Զեկույցի հեղինակները մատնանշում են Ադրբեջանում վերջերս կայացած հանրաքվեի ընթացքում տեղ գտած լուրջ իրավախախտումներն ու զանգվածային զեղծարարությունները: Բացի դրանից, մատնանշվում են լրագրողների իրավունքների խախտման փաստերը: Օրինակ է բերվում Ադրբեջանի նախագահի հրամանագիրը փաստացի գրաքննադատության կիրառման մասին` ԶԼՄ-ներում պետական գաղտնիքի չտարածման պատրվակով: Բոլոր այս փաստերը գնահատվում են, որպես եվրոպական նորմերին հակասող եւ իշխանությունների կողմից Եվրախորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների չկատարում: Զեկույցում նաեւ լուրջ մտահոգություն է արտահայտվում այդ երկրում քաղբանտարկյալների առկայության առնչությամբ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---