12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ, ՈՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՈՒՄ

1 մայիսի 2003 - 00:11 AMT  07:43 GMT
Ռ.Քոչարյանը ստորագրել է նաեւ խորհրդարանի կողմից ընդունված «Նոր Քրեական օրենսգիրքը ուժի մեջ մտցնելու մասին» օրենքը, որի համաձայն մահապատժի վերացումը չի վերաբերվում այն անձանց, որնոնք ծանրագույն հանցագործություններ են կատարել մինչ նոր օրենսգրքի ընդունումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱՆԵՐԸ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

30 ապրիլի 2003 - 23:49 AMT  07:43 GMT
Հայաստանում հրեկան համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը ընդծել է, որ Հայաստանում չկան հակասեմիտիզմի ակնհայտ դրսեւորումներ, «թեեւ արդեն երկրորդ տարին է, ինչ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները այրում են թուրքական դրոշը, որի վրա չգիտե՞ս ինչու կա նաեւ Դավիթի աստղը` հրեական ժողովրդի խորհրդանիշը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «MILEX-2003» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

30 ապրիլի 2003 - 23:39 AMT  07:43 GMT
Մայիսի 13-16-ը հայկական ընկերությունները կմասնակցեն Մինսկում կայանալիք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի «MILEX-2003» 2-րդ միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Ռուսաստանի գլխավոր արտահանող` «Ռոսօբոռոնէքսպորտ»-ի հովանու ներքո:

ԱԼԻԵՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

30 ապրիլի 2003 - 23:35 AMT  07:43 GMT
«Հեյդար Ալիեւը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Այնուամենայնիվ, նախագահի վիճակը կայուն է եւ նա զբաղվում է պետական գործերով», - հաղորդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական եւ քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը:

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈՒԽ Է ԽՈՆԱՐՀԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՎ

30 ապրիլի 2003 - 22:54 AMT  07:43 GMT
«Ես գլուխ եմ խոնարհում Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ»,-հայտարարել է թուրքական պատվիարկության անդամ եւ Ցեղասպանության ընդդիմադիրների գերմանական միության ներկայացուցիչ Ալի Էրթեմը օրերս Հայոց ցեղասպանության 88-ամյակին նվիրված Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշինքի կազմակերպած միջոցառման ժամանակ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է 17 ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

30 ապրիլի 2003 - 22:16 AMT  07:43 GMT
ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի խոսքերով, զորավարժություններին Թուրքիայի մասնակցության կարգավիճակը դեռեւս գտնվում է քննարկման փուլում` հնարավոր է, Հայաստան կժամանեն այդ երկրի երեք ներակայացուցիչներ դիտորդի կարգավիճակով:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԸ

30 ապրիլի 2003 - 22:15 AMT  07:43 GMT
Դեմետրիո Վոլչիչի խոսքերով, «եթե որեւէ մեկը հայտարարում է, թե չի կարող խաղաղ ճանապարհով լուծել ինչ-որ հակամարտություն, ապա նա զուրկ է տրամաբանությունից եւ չի կիսում Եվրամիության փիլիսոփայությունը: Դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին»:

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ

30 ապրիլի 2003 - 20:16 AMT  07:43 GMT
Դռնփակ հանդիպման մասնակիցները կքննարկեն վրաց-աբխազական, վրաց-օսական եւ ղարաբաղյան հակամարտությունների լուծման ուղիները, ինչպես նաեւ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

30 ապրիլի 2003 - 19:38 AMT  07:43 GMT
Երեւանում գնտվող Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարի տեղակալ ծովակալ Ռայներ Ֆայսթը Հայաստանի նախագահի, պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել է նաեւ հայ զինծառայողների մասնակցության հարցը միջազգային խաղաղարար գործողություններին Բալկաններում:

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ-ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

30 ապրիլի 2003 - 19:37 AMT  07:43 GMT
Բրազիլիայի խոշորագույն Սան Պաուլո նահանգի Օրենսդրական Ժողովն օրենք է ընդունել ապրիլի 24-ը «1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների հիշատակի օր սահմանելու մասին»:
12
---