12

ՀՈՒՆԻՍԻՑ ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

8 մայիսի 2003 - 23:19 AMT  07:44 GMT
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը կզբաղեցնի ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

ՓԱՐԻԶՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

8 մայիսի 2003 - 23:00 AMT  07:44 GMT
Նախօրեին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ՄՆՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՎԻՃԱՐԿԵԼԻ ՀԱՏՎԱԾՆԵՐ

8 մայիսի 2003 - 22:25 AMT  07:44 GMT
Թբիլիսիյում առաջիկա հանդիպման ընթացքում վրացական պատվիրակությունը մտադիր է խնդրել ադրբեջանցի գործընկերներին փոխանցել իրենց Ադրբեջանի տարածքի այն հատվածը, որտեղ գտնվում է 19-րդ դարի Դավիթ-Գարեջի վանական համալիրը:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ-2003» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

8 մայիսի 2003 - 22:11 AMT  07:44 GMT
Ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի, Կանադայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի ավելի քան 60 կազմակերպությունների եւ մասնավոր ձեռնարկատերերի արտադրանքը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԸ

8 մայիսի 2003 - 20:47 AMT  07:44 GMT
Վրաստանի Ամենայն պատրիարք Իլիա II-ը հայտարարել է այդ մասին այսօր Երեւանում, այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ՀԱՅԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ

8 մայիսի 2003 - 20:18 AMT  07:44 GMT
Ռուսաստանի Կարելիայի մարզում անց է կացվում ազգային համայնքների ֆուտբոլի առաջնություն իրենց պատմական հայրենիքում հակամարտության մեջ գտնվող ազգությունների ներկայացուցիչների միջեւ:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ «AUDI» ՄԱԿՆԻՇԻ 13 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

8 մայիսի 2003 - 20:03 AMT  07:44 GMT
Համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել այսօր Երեւանում Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԽԱՂԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ

8 մայիսի 2003 - 19:07 AMT  07:44 GMT
ՀՀ հարկային ծառայության ղեկավար Երվանդ Զախարյանի խոսքերով, այսօրվա դրությամբ հանրապետությունում գրանցված է 11 խաղատուն եւ 32 խաղասրահ:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿՈՎ

8 մայիսի 2003 - 18:59 AMT  07:44 GMT
Այդ մասին Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը հայտարարել է այցով Երեւանում գտնվող Վրաստանի Ամենայն պատրիարք Իլիա II հետ հանդիպման ժամանակ:

ԵՎՍ ՄԵԿ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

8 մայիսի 2003 - 18:52 AMT  07:44 GMT
Այսօրառավոտյան մոտավորապես ժամը 7-ին 12-բալանոց սանդղակով 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արեւելյան Թուրքիայի Բինգյոլ քաղաքի մոտակայքում:
12
---