ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II մտահոգված է Վրաստանի հայկական տաճարների վիճակով: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Դե-ֆակտո» գործակալությունը, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը հայտարարել է այցով Երեւանում գտնվող Վրաստանի Ամենայն պատրիարք Իլիա II հետ հանդիպման ժամանակ: Իր հերթին վրաց պատրիարքը համոզվածություն է հայտնել, որ առանձնապես անհանգստանալու առիթ չկա: «Ես, ճիշտ է, չգիտեմ ընդհանրապես քանի հայկական եկեղեցի կա Վրաստանում, սակայն, կարծում եմ, որ ամեն ինչ կարգին է»: Նշենք, որ ներկայումս Վրաստանում գործում է 16 հայկական եկեղեցի, որոնցից երկու երրորդը կապիտալ վերանորոգման կարիք ունեն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---