12

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ 6-ՐԴ ՆԻՍՏԸ

12 մայիսի 2003 - 23:06 AMT  22:55 GMT
Նիստի առաջին օրվա ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանին տրամադրվելիք ԱՄՆ օժանդակությանը, ներդրումների եւ երկու երկրների միջեւ առեւտրի ակտիվացմանը առնչվող հարցեր:

ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ

12 մայիսի 2003 - 23:02 AMT  22:55 GMT
ՀՀ կառավարությանը կից պետական մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի խոսքերով, Չինաստանում ատիպիկ թոքաբորբի բռնկման պատճառով, այդ երկրից Հայաստան ներկրվող բոլոր ապրանքները ենթարկվում են «խիստ վերահսկողության» համապատասխան ծառայությունների կողմից:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՕԳՏԻՆ

12 մայիսի 2003 - 22:39 AMT  22:55 GMT
Քերոլայն Քոքսի կարծիքով, Ղարաբաղի ոչ վաղ անցյալի եւ ներկա իրավիճակի ճիշտ ընկալման վրա հենվելով, հնարավոր է հասնել նշված խնդրի արդար լուծմանը:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԲՈՒԺԵԼ ԱՄՆ-ՈՒՄ

12 մայիսի 2003 - 22:04 AMT  22:55 GMT
Ենթադրվում է, որ մինչ ԱՄՆ մեկնելը Ադրբեջանի նախագահը կնշանակի իր որդուն` Իլհամ Ալիեւին Ադրբեջանի վարչապետի պաշտոնում, ինչը իրականում կլինի հայտարարություն ժառանգորդի մասին:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

12 մայիսի 2003 - 22:03 AMT  22:55 GMT
Այդ պարգեւին Քերոլայն Քոքսն արժանացել է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, մարդու իրավունքների հետեւողական պաշտպանությանը աջակցելու համար:

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

12 մայիսի 2003 - 20:01 AMT  22:55 GMT
Մոտ 20 հայկական ընկերություններ կմասնակցեն մայիսի 14-17-ը Կիեւում կայանալիք ԱՊՀ երկրների ապրանքների, ծառայությունների եւ տեխնոլոգիաների միջպետական ցուցահանդես-վաճառքին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

12 մայիսի 2003 - 19:26 AMT  22:55 GMT
Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ներկայումս խորհրդատվություններ է վարում իրավաբանների հետ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

12 մայիսի 2003 - 19:14 AMT  22:55 GMT
Լյուդմիլա Պուտինան կմասնակցի Երեւանում անցկացվող ռուսաց լեզվի ԱՊՀ եւ Բալթյան երկրների դպրոցական երկրորդ միջազգային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՎԱՐՏԵԼ Է ԲՈՒԺՈՒՄՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԲԱՔՈՒ

12 մայիսի 2003 - 19:13 AMT  22:55 GMT
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Բաքու է վերադարձել Անկարայից, որտեղ բուժվում էր մայիսի 3-ից «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայի հոսպիտալում:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

12 մայիսի 2003 - 19:11 AMT  22:55 GMT
Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը:
12
---