1

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՏՐՈՒՄ ԵՆ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

23 դեկտեմբերի 2003 - 22:32 AMT  15:08 GMT
Մոսկվայում վերջին մի քանի օրվա ընթացքում գտնվել են կովկասյան արտաքինով երկու տղամարդու գլուխ:

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ ՉԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

23 դեկտեմբերի 2003 - 22:17 AMT  15:08 GMT
«Բրիթիշ Պեթրոլեում» ընկերության ադրբեջանական մասնաճյուղի ղեկավար Դեւիդ Վուդվորդը հերքել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանող խողովակաշարը Հայաստանի տարածքով կառուցելու հնարավորությունը:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ

23 դեկտեմբերի 2003 - 20:09 AMT  15:08 GMT
Ահաբեկչական գործունեության կասկածանքով 2003 թվականին Ադրբեջանում ձերբակալվել է «Հիզբ-ութ-Թահրիր» կազմակերպության յոթ անդամ, տեղեկացրել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների գծով պետկոմիտեի ղեկավար Ռաֆիկ Ալիեւը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՄՆ-ԻՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՋԵԿՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

23 դեկտեմբերի 2003 - 20:07 AMT  15:08 GMT
ՌԴ Դաշնային Խորհրդի կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովի կարծիքով, ներկայումս այդ ուղղումը վերացնելու համար կան ամենաբարենպաստ նախադրյալները:

ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՈՐՈՇՈՒՄԸ

23 դեկտեմբերի 2003 - 19:03 AMT  15:08 GMT
Թուրքիայի խորհրդարանը նախօրեին ընդունել է Շվեյցարիայի ազգային խորհրդում Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող որոշում:

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ է ԴԻՄԵԼ 4,5 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻ

23 դեկտեմբերի 2003 - 18:22 AMT  15:08 GMT
Փախստականի կարգավիճակ ստանալու համար հայերը գերադասում են Ավստրիան եւ Սլովակիան:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑՆ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԴԵՄ ԿԼՍՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲԻՆ

23 դեկտեմբերի 2003 - 17:28 AMT  15:08 GMT
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հայցադիմումը երկրում հեռահաղորդակցության ցանցի մենաշնորհատեր, հայ-հունական «ԱրմենՏել» ընկերության դեմ ՀՀ տնտեսական դատարանը կքննի 2004թ-ի հունվարի 8-ին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԱՆՑԿԱՑՆԵԼ 2005 ԹՎԱԿԱՆԻՑ ՈՉ ՇՈՒՏ

23 դեկտեմբերի 2003 - 17:27 AMT  15:08 GMT
Նման կարծիք է հայտնել ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

ԼՂՀ-Ն ԱՌԱՎԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ Է, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ

20 դեկտեմբերի 2003 - 04:00 AMT  15:08 GMT
«Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան իրավապաշտպան հայտնի կազմակերպությունը, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, տարածել է աշխարհում քաղաքական իրավունքի եւ քաղաքացիական ազատության հարցերին առնչվող ավանդական հաշվետվությունը: Լուրջ վերլուծության վրա հիմնված փաստաթուղթը առանձնացնում է երեք տիպի պետություն` «ազատ», «մասնակիորեն ազատ» եւ «անազատ»: Ինչպես նախորդ տարիներին, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն ընդգրկված են երկրորդ խմբում: Միաժամանակ, ամերիկյան փորձագետներն Ադրբեջանը որակել են որպես «անազատ» երկիր` դասելով նրան այն պետությունների շարքը, որտեղ «բացակայում են հիմնական քաղաքական սկզբունքները, իսկ քաղաքացիական ազատությունները զանգվածաբար եւ պարբերաբար ոտնահարվում են»:
1
---