Քաղաքականություն.

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

Այսպիսին է ամերիկյան փորձագետների կարծիքը, որոնք հաշվարկել են տնտեսական ազատաության գործակիցը:

16 հունվարի 2004
«The Wall Street Journal» ամերիկյան թերթի վերլուծաբանները եւ «Heritage Foundation» ուսումնասիրական կենտրոնի փորձագետները կազմել են աշխարհի տարբեր երկրների տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող վարկանիշը: Հայաստանը ներառված է այն 50 պետությունների շարքում, որտեղ բավականաչափ ազատ տնտեսական հարաբերություններ են: Հայաստանի զբաղեցրած 44-րդ տեղը լիովին պատվավոր կարելի է համարել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն տեղում է նաեւ Ֆրանսիան: Նկատենք, որ անցյալ տարվա վարկանշային ցուցակում Հյասատնաը նույնպես զբաղեցնում էր 44-րդ տեղը: Միեւնույն ժամանակ ԱՊՀ շատ երկրների տնտեսության ազատության գործակիցը զգալիորեն նվազել է: Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որի դիրքը ետ է մղվել:
 
---