12

ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ

18 փետրվարի 2004 - 22:55 AMT  06:43 GMT
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանի խոսքերով, նման համագործակցությունը կնպաստի թռիչքների անվտանգության մակարդակի որակական բարձրացմանը:

ՎՐԱՍՏԱՆԸ ԳԱՂՏՆԻ ԶԵՆՔ ԷՐ ՎԱՃԱՌՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

18 փետրվարի 2004 - 22:32 AMT  06:43 GMT
2002 թվականին Վրաստանը Ադրբեջանին է վաճառել «Սու-25» տիպի 6 կործանիչ` տեղյակ չպահելով ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ

18 փետրվարի 2004 - 21:57 AMT  06:43 GMT
Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնաբերել են հանցավոր մի խումբ, որը արտասահման էր տեղափոխում հիվանդ երեխաներին, ուր նրանց օգտագործում էին որպես ներքին օրգանների փոխպատվաստման դոնորներ:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

18 փետրվարի 2004 - 21:38 AMT  06:43 GMT
Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ֆոտոռեպորտաժների շարքեր Ադրբեջանի նախագահական ընտրությունների եւ Վրաստանի «թավշյա հեղափոխության» մասին:

2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԶՈՀՎԵԼ Է 4 ՄԱՐԴ

18 փետրվարի 2004 - 21:26 AMT  06:43 GMT
Վերլուծելով այդ դեպքերը, Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող «The HALO Trust» բրիտանական կազմակերպությունը որոշել է ակտիվացնել իր գործունեությունն ականային վտանգի մասին գյուղական բնակչությանը տեղեկացնելու ուղղությամբ:

ՄԱՐՏԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

18 փետրվարի 2004 - 21:24 AMT  06:43 GMT
Նախնական տվյալներով, Միխաիլ Սահակաշվիլին Երեւան կժամանի մարտի 6-ին:

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 106, 5 ՄԼՆ ԴՈԼՈՐ

18 փետրվարի 2004 - 19:25 AMT  06:43 GMT
Այդ գումարը բաշխվել 5 ուղղություններով` ժողովրդավարական բարեփոխումներ, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներ, իրավակարգի եւ անվտանգության համակարգի բարելավում, հումանիտար օգնություն, կառավարման զարգացման ծրագրեր:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

18 փետրվարի 2004 - 18:37 AMT  06:43 GMT
Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքը ներկայացվել է Նյու Յորքում կայացած հեղինակավոր միջազգային ոսկերչական ցուցահանդեսում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

18 փետրվարի 2004 - 18:19 AMT  06:43 GMT
Տիգրան Թորոսյանի խոսքերով, ներկայումս եվրաինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովը արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկում է Եվրախորհրդի կողմից մշակված Հայաստանի պարտավորությունների կատարման ժամանակացույցը:

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾԻ ԴԵՄ

18 փետրվարի 2004 - 18:15 AMT  06:43 GMT
Երեւանի պետական համալսարանի ուսանողները հայտարարություն են տարածել, որտեղ կոչ են անում վերանայել օրինագծի գիտությանն ու կրթությանն առնչվող կետերը:
12
---