12

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎՍՏԱՀԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ

24 փետրվարի 2004 - 22:34 AMT  17:05 GMT
«Նիկոլայ Աղաբալյան» ուսանողական միությունը ՀՅԴ կուսակցության երիտասարդական թեւի հետ համատեղ այսօր հանդես են եկել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ուղղված բաց նամակով:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ «ՉԿԱՏԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ»

24 փետրվարի 2004 - 21:58 AMT  17:05 GMT
Լեռնային Ղարաբաղի համար կարեւոր է միջազգային հանրությանը հասցնել սեփական դիրքորոշումը, «քանի որ շատ եվրոպական կառույցներ ծանոթ չեն ղարաբաղյան հակամարտության էությանը», հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսի հետ հանդիպումից հետո:

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՎԻՐԱԿԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

24 փետրվարի 2004 - 21:40 AMT  17:05 GMT
Փետրվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գլխավոր պատվիրակ Բեատրիս Մեժվան-Ռոգգոն:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

24 փետրվարի 2004 - 21:39 AMT  17:05 GMT
Ուելսի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գվինեդ կոմսության Խորհուրդը փետրվարի 26-ին կքննարկի եւ, հավանական է, կքվեարկի հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

ՍԱՐԳԻՍ ԱՍԱԴՈՒՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԳԱՂԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

24 փետրվարի 2004 - 19:15 AMT  17:05 GMT
Մինչ այդ Սարգիս Ասադուրյանը զբաղեցնում էր Կանադայի քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղարի պաշտոնը:

ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐ ԼԻՆԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ

24 փետրվարի 2004 - 18:55 AMT  17:05 GMT
Թերի Դեւիսը հայտարարել է իր մտադրության մասին` Ադրբեջան իր այցի ընթացքում այցելել Շահումյանի եւ Գետաշենի շրջաններ, որտեղից արտաքսվել է ողջ հայ բնակչությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԺՆԵՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

24 փետրվարի 2004 - 18:12 AMT  17:05 GMT
Քննարկումները կանցնեն փետրվարի 26-ին Անվտանգության քաղաքականության հարցերով Ժնեւյան կենտրոնի «Սառեցված հակամարտություններ» ծրագրի հովանու ներքո:

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՏԱԾՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՉԵՉՆԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ

24 փետրվարի 2004 - 17:37 AMT  17:05 GMT
«Ոչ ոք չի մտածում Հոլոքոսթը կամ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը մոռանալու մասին, իսկ ինչու՞ չեչենները պետք է մոռանան իրենց ազգային ողբերգությունը»,- հայտարարել է Ահմադ Կադիրովը փետրվարի 23-ին, երբ Չեչնիայում նշվում էր չեչենների եւ ինգուշների արտաքսման 60-րդ տարեդարձը:

ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

24 փետրվարի 2004 - 17:13 AMT  17:05 GMT
ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, դեսպան Վիգեն Չիտեչյանը նախօրեին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դո Հուպ Շեֆերին է հանձնել ՀՀ ԱԳՆ ղեկավարի նամակը` Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից հայ զինծառայողի սպանության առնչությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

24 փետրվարի 2004 - 17:11 AMT  17:05 GMT
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի խոսքերով` այդ միջոցները ձեռնարկվել են վերջերս Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից հայ զինծառայողի սպանության առնչությամբ:
12
---