12

ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՅԻՆ 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՀՈՆՈՐԱՐՈՎ

26 փետրվարի 2004 - 22:11 AMT  14:06 GMT
Բուդապեշտում հայ սպայի սպանության համար ձերբակալված ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի պաշտպանությամբ, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Հունգարիայի «Սեդենի ի կոլլեգի» փաստաբանական գրասենյակը:

ԲԱՔՎՈՒՄ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԿԱՐԾԻՔՆԵՐ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅԱՍՊԱՆԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

26 փետրվարի 2004 - 21:52 AMT  14:06 GMT
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հավաստիացնում է, թե Սաֆարովը կվերադառնա Բաքու, մինչդեռ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հակառակն է պնդում:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

26 փետրվարի 2004 - 21:07 AMT  14:06 GMT
Թուրքիան ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն մինչ այդ վերջինս պետք է հեռանա իր կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքներից, հայտարարել է Աբդուլահ Գյուլը Վ.Պուտինին:

ԲԱՔՎԻ ԱՐՁԱՔԱՆՔԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

26 փետրվարի 2004 - 21:05 AMT  14:06 GMT
Աշոտ Ղուլյանի խոսքերով, Ադրբեջանում ոչ միայն չդատապարտեցին այդ հանցագործությունը, այլեւ, ինչպես դա եղավ Սումգաիթում հայերի ջարդից հետո, փորձում են արդարացնել մարդասպանին:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԱՊՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՌԴ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ

26 փետրվարի 2004 - 19:28 AMT  14:06 GMT
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի կազմակերպական-զորահավաքման վարչության պետ Վասիլի Սմիռնովը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

26 փետրվարի 2004 - 19:04 AMT  14:06 GMT
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների մի խումբ` նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԱՆԱ ՎՐԱՍՏԱՆԸ

26 փետրվարի 2004 - 18:36 AMT  14:06 GMT
Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ կշարունակվի նաեւ ամերիկա-վրացական համագործակցությունը ռազմական բնագավառում:

ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ

26 փետրվարի 2004 - 17:56 AMT  14:06 GMT
Օրերս Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած հայկական ֆիլմերի փառատոնը ջերմորեն է ընդունվել հանդիսատեսի կողմից:

ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ Է

26 փետրվարի 2004 - 17:53 AMT  14:06 GMT
2003 թվականին Եվրոպական դատարան ներկայացված 35,5 հազար հայցերից 18 տոկոսը ուղղված է եղել Թուրքիայի դեմ:

ՄԻՆՍԿՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

26 փետրվարի 2004 - 17:52 AMT  14:06 GMT
Այդ մասին հաղորդել է Բելառուսի հայկական համայնքի ղեկավար Գեորգի Եղիազարյանը` Մինսկում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ:
12
---