ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

12 մարտի 2004 - 17:02 AMT  20:37 GMT
Միխայիլ Սահակաշվիլու երկօրյա այցը տեղի կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով:

ՍԱՖԱՐՈՎԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՐԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

11 մարտի 2004 - 04:00 AMT  20:37 GMT
Բաքվում շարունակվում է աճել հակահայկական հիստերիան: Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» վաղը մտադիր է մայրաքաղաքում անցկացնել զանգվածային ակցիա ի պաշտպանություն Ռամիլ Սաֆարովի, որը Բուդապեշտում վայրագորեն սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Շարունակվում է մարդասպանի պաշտպանության համար ստորագրությունների հավաքը: Արդեն տասնյակ հազարավոր բաքվեցիներ ստորագրել են այդ կեղտոտ թղթին: Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» երիտասարդական թեւը թողարկում է Սաֆարովի դիմանկարները եւ բաժանում է փողոցային անցորդներին, որպեսզի «պահպանի ռազմական ոգին»:
---