1

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑԵԼ

19 մարտի 2004 - 23:11 AMT  13:25 GMT
Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը» դժգոհում են, որ վերջին շրջանում Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով Ադրբեջան ժամանող միջազգային միզնորդները հանդիպում են համայնքի առանձին ներկայացուցիչների հետ:

ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ԹՈՒՐՔԻԱ.ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

19 մարտի 2004 - 22:34 AMT  13:25 GMT
Ցուցահանդեսում կներկայացվեն Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող կիսաավերակ կամ իսպառ վերացված բազմաթիվ հայկական ճարտարապետական եւ մշակութային հուշարձանների նախկինում եւ ներկայումս արված լուսանկարները:

ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԴԱՌՆԱ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԴԱՆԻԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

19 մարտի 2004 - 21:44 AMT  13:25 GMT
Անցած շաբաթԴանիայի ժողովրդական կուսակցությունը արշավ է սկսվել` ընդդեմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԽՍՏԱՑՎԱԾ ՌԵԺԻՄԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ

19 մարտի 2004 - 20:08 AMT  13:25 GMT
Դա կապված է Սաֆարովի ձերբակալման ժամկետի եւս երկու ամսով երկարացման հետ:

ԱՄՆ ՇՈՒՐՋ 65 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱԿՑԻԱՅԻՆ

19 մարտի 2004 - 18:14 AMT  13:25 GMT
Ապրիլի 28-ին Վաշինգտոնի Կապիտոլիայի բարձրունքում անցկացվելիք միջոցառմանն ակնկալվում է նաեւ ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

19 մարտի 2004 - 17:21 AMT  13:25 GMT
Սլովակիայի մայրաքաղաք Բրատսիլավայում անցկացվում է «Դեպի ընդլայնված Եվրոպա. նոր օրակարգ» միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել է Վիշեգրադյան խումբը` Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա:

ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՉՈՒՆԵՐ ԵՆ

19 մարտի 2004 - 17:18 AMT  13:25 GMT
Հայաստանի ԱԳՆ-ն ձեռնարկում է դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները` իրավիճակի շուրջ տեղեկությունները ճշգրտելու եւ ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ իրավական օժանդակություն ցուցաբերելու համարՋ

ՀՀ ԱԳՆ-Ն ՀԱՅՏԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

19 մարտի 2004 - 17:13 AMT  13:25 GMT
Հայաստանի հողի վրա այլ երկրների դեսպանները պետք է նման զգայուն հարցին մոտենան ամենայն զգուշությամբ եւ նրբանկատությամբ, ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:

ԹՈՒՐՔԵՐԸ Եւ ՌՈՒՍՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

18 մարտի 2004 - 04:00 AMT  13:25 GMT
Մարտի 16-ին Հայաստանում նշում էին տխրահռչակ Մոսկովյան պայմանագրի կնքման հերթական տարելիցը, որն ամրագրեց Արեւմտյան Հայաստանի զգալի տարածքների բռնի միացումը Թուրքիային: Մի քանի ամիս անց պայմանագիրը կրկնօրինակվեց Կարսի հայտնի համաձայնագրում: Այս փաստաթղթերը դանդաղագործ ական դարձան նաեւ վրացական պետականության համար, քանի որ Վրացական ԽՍՀ-ում արհեստականորեն ստեղծվեց պետական միավորում` Աջարական ավտոնոմիան: Այսօր Խորհրդային Միության եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի արդյունքները վայելում է ոչ միայն Երեւանը, այլեւ` Թբիլիսին: Ամոթալի պայմանագրերի չարաշահման դեմ պայքարի անհրաժեշտությունն այսօր Հայաստանին եւ Վրաստանին դաշնակիցներ է դարձնում:
1
---