12

ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

26 մարտի 2004 - 22:44 AMT  17:21 GMT
Ինչ վերաբերում է հայ-թուրքական ցամաքային սահմաններին, ապա դեսպանը հույս է հայտնել, որ «Հայաստանը հարգանքով կվերաբերվի հարեւանների տարածքային ամբողջականության սկզբունքին, եւ այդ դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն»:

ԲՐՅՈՒՍԵԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌԱՍՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

26 մարտի 2004 - 22:18 AMT  17:21 GMT
Լեւոն եւ Իրինա Մուրադյանների կողմից 2000 թվականին հիմնված Առաջընթացի կենտրոնը ի սկզբանե կազմակերպված է եղել որպես հայկական դպրոց:

ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

26 մարտի 2004 - 21:59 AMT  17:21 GMT
Ապրիլի 1-3-ը ամերիկյան Միչիգան քաղաքում տեղի կունենա «Հայկական եկեղեցին դարերի ընթացքում» խորհրդաժողով:

ԻՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ XVI ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

26 մարտի 2004 - 21:33 AMT  17:21 GMT
Այս խաղերում, որոնք նվիրված էին հայերի Ջուլֆայում վերաբնակեցման 400-ամյակին, մասնակցեցին ավելի քան 300 մարզիկներ Իրանի բոլոր նահանգներից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

26 մարտի 2004 - 21:19 AMT  17:21 GMT
Վարդան Օսկանյանը եւ Ռիչարդ Արմիթեջը գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների արդի մակարդակից:

ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

26 մարտի 2004 - 21:04 AMT  17:21 GMT
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչության տնօրեն Քիթ Սիմմոնսն այսօր Երեւանում համաձայնագիր են ստորագրել` բանկային վերահսկողության բնագավառում տեխնիկական օժանդակության ցուցաբերման վերաբերյալ:

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԱՆԿԱՐԱՆ ՊԵՏՔ Է ՄՏՈՐԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐԻ ՇՈՒՐՋ

26 մարտի 2004 - 19:11 AMT  17:21 GMT
Պաշտոնական Անկարան պետք է համապատասխան հետեւություններ անի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արված հայտարարություններից` ըստ որի Թուրքիան բնորոշվում է որպես «իր ձեռքերում գտնվող լծակ», ասել է ՀՀ արտգործնախարարը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷՐ ՊՐԱՀԱՅԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ, ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

26 մարտի 2004 - 18:34 AMT  17:21 GMT
Հեյկի Թալվիթիեի խոսքերով, մարտի 29-ին Պրահայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հետաձգումը չի կարելի գնահատել որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի դադարեցում:

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՎԵՐՑՆԵԼ «ՈՉ ՄԻԱՅՆ ԿԻՊՐՈՍԸ, ԱՅԼ ՆԱԵՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆԸ

26 մարտի 2004 - 18:02 AMT  17:21 GMT
Ստամբուլի համալսարանի ռեկտոր Քեմալ Ալեմդարօղլուն կոչ է արել Շվեցարիայում Կիպրոսի հարցով բանակցությունների մասնակից թուրք ներկայացուցիչներին` ոչ մի թիզ հող չզիջել հույներին:

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍԱՏԱՐԵԼ Է ԱՄՆ ՀԱՅԵՐԻ ԱՐՇԱՎԻՆ` ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

26 մարտի 2004 - 17:59 AMT  17:21 GMT
Այդ արշավի շրջանակներում, Ամերիկայի հայ դատի հանձնախնբի նախաձեռնությամբ, ԱՄՆ կոնգրեսականներին ուղարկվել է շուրջ 50 հազար փոստային բացիկ, որտեղ աջակցություն է հայտնվում օրինագծի ընդունման, որտեղ հիշատակվում է հայոց ցեղասպանությունը:
12
---