1

ՀՈԼՈԿՈՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄԵՐԺՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

22 մայիսի 2004 - 20:52 AMT  19:55 GMT
Ես շատ էի ամաչում, երբ Երեւանում ինձ հարցնում էին, թե ինչպես կարող է Քրիստոսի հայրենիք հանդիսցող Իսրայելը չճանաչել հայոց ցեղասպանությունը, ասվում է Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Չարնիի` Իսրայելի ԱԳՆ ղեկավար Սիլվան Շալոմին ուղղված նամակում:

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԸ ԴԺԳՈՀ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՑ

22 մայիսի 2004 - 20:31 AMT  19:55 GMT
Աքիֆ Նաղին Ռինո Հարնիշից պահանջել է հրաժարվել աջակցել ամերիկյան ընկերությունների` «հայերի կողմից օկուպացված» Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցությանը:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

22 մայիսի 2004 - 19:43 AMT  19:55 GMT
Ամերիկյան «Comsup Commodities» ընկերությունը 600 հազար դոլարով ձեռք է բերել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՇԽԱՆԱՄԵՏ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

22 մայիսի 2004 - 19:30 AMT  19:55 GMT
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների եւ «Ժողովրդական պատգամավոր» ու «Միավորված աշխատանքային կուսակցություն» պատգամավորական խմբերի ղեկավարների հետ այսօր քննարկել է երկրի ներքաղաքական իրավիճակը:

ՀՈՒՆԻՍԻ ՍԿԶԲԻՆ ՌԱՕ «ԵԷՍ ՌՈՍՍԻԻ» ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՆԱՏՈԼԻ ՉՈՒԲԱՅՍԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ԵՐԵՎԱՆ

22 մայիսի 2004 - 19:21 AMT  19:55 GMT
Նախատեսվում է, որ Ա.Չուբայսը բանակցություններ կանցկացնի երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կծանոթանա ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության հավատարմագրային կառավարությանը հանձնված էներգետիկ օբեյկտներում տիրող իրավիճակին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ՍԿՍԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ «ՎՃՌԱԿԱՆ» ՓՈՒԼԸ

22 մայիսի 2004 - 18:45 AMT  19:55 GMT
Այդ օրից սկսած, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի խոսքերով, Երեւանում կսկսվեն բողոքի անընդմեջ ակցիաներ` մինչեւ իշխանափոխության հասնելը:

ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԼՍՎԻ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 20-Ը

22 մայիսի 2004 - 17:52 AMT  19:55 GMT
Այդ մասին տեղեկացրել է Եգիպտոսում Հայաստանի դեսպան Սամվել Մանասարյանը, որը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմում մայիսի 11-18-ը մեկնել էր Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ 80-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22 մայիսի 2004 - 17:20 AMT  19:55 GMT
«Մեր ժողովուրդը սիրում է Ձեզ եւ հպարտանում Ձեզանով»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում:

ԱՋԱՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

21 մայիսի 2004 - 05:00 AMT  19:55 GMT
Անկանխատեսելի իրադրություն է ստեղծվել Աջարիայի հայ համայնքում: Համայնքի մի խումբ ակտիվիստներ իրենց առաջնորդ Արմեն Գեւորգյանից պահանջել են անհապաղ ազատվել պաշտոնից: Վրաստանում տպագրվող հայկական ԶԼՄ-ների տվյալներով, համայնքի առաջնորդին յուրատեսակ ուլտիմատում ներկայացրած անձինք պնդում են, որ լիազորված են Աջարիայի ժամանակավոր վարչակարգի կողմից: Որպեսզի համոզվի, որ իր հրաժարականի հանձնարարականը տրված է վերեւից, Գեւորգյանը մեկնեց Թբիլիսի: Վրաստանի հայերի միության փոխնախագահ Վան Բայբուրդյանի հետ հանդիպումից հետո համայնքի ղեկավարը հաստատեց հրաժարական տալու իր մտադրությունը: Նոր նախագահի ընտրությունների համար գումարվելու է արտահերթ նիստ:
1
---