ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՆՕՐԵՆ ՖՐԱՆԿ ԲՈԼԱՆԴԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

14 մարտի 2005 - 09:43 AMT  01:13 GMT
Պատվիրակության կազմում Երեւան է ժամանել նաեւ Հարավայի Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկս

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԵԼ ԵՎ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐՑԵՐԻՆ

14 մարտի 2005 - 09:22 AMT  01:13 GMT
«Միակ բանը, որ կարեւոր է մեզ համար` Ջավախքի հայերին աշխատանքով ապահովելն է եւ նրանց սոցիալական խնդրիների լուծումը»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԿԱԽՎԱԾ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՑ

14 մարտի 2005 - 09:17 AMT  01:13 GMT
Եթե նախարարների առաջիկա հանդիպումը հաջող լինի, ապա կարելի կլինի խոսել նաեւ նախագահների հանդիպման մասին

ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 3 ԵՐԿՐԱՇԱՐԺ

14 մարտի 2005 - 09:11 AMT  01:13 GMT
Մարտի 13-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԵՂԵԼ ՔՍԵՆՈՖՈԲԻԱ

14 մարտի 2005 - 09:04 AMT  01:13 GMT
Հանրապետությունում կան որոշակի ուժեր, որոնց համար քսենոֆոբիան դա միջոց է իրենց մասին հայտնելու համար, հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի նախագահը

ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՎԻՑԵ-ՄԻՍՍ ԵՎՐՈՊԱ-2005»

14 մարտի 2005 - 08:54 AMT  01:13 GMT
Մրցույթի հաղթող է դարձել Գերմանիայի ներկայացուցիչ Շերմին Շահրիվարը

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ «ԿՈՎԿԱՍԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

14 մարտի 2005 - 08:48 AMT  01:13 GMT
Խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները

ՍԱՄՑԽԵ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

14 մարտի 2005 - 08:35 AMT  01:13 GMT
Տեղի է ունեցել ստորագրահավաք` հասցեագրված նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն եւ վրացական խորհրդարանին, որտեղ Վրաստանի խորհրդարանից պահանջվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ Է ԺՆԵՎ

14 մարտի 2005 - 08:29 AMT  01:13 GMT
Վարդան Օսկանյանը կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 61-րդ նստաշրջանին

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ԲԱՔՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ ՉԵՉԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻՆ

11 մարտի 2005 - 04:00 AMT  01:13 GMT
Ավարտվեց Իչկերիայի սպանված նախագահ Ասլան Մասխադովի սգո եռօրյան: Արարողությունը կատարվեց Բաքվում, որտեղ բնակվում է հանգուցյալի որդին` Անզոր Մասխադովը: Հոր հիշատակին նա շուկայից գնել էր ամենախոշոր ցուլը, մորթել էր եւ միսը բաժանել ադրբեջանցի աղքատներին: Բաքվի ԶԼՄ-ի տեղեկատվությամբ, Անզորի հետ հարյուրավոր ցավակցողների մեջ էին նաեւ Մասխադովի այրին, Ադրբեջանում եւ Եվրոպայում «Իչկերիայի Չեչենական հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները», ինչպես նաեւ` «արտագաղթի մեջ գտնվող Չեչնիայի կառավարության մի շարք ներկայացուցիչներ»: Հյուրասեր ադրբեջանական հողում այս բոլոր անձանց ներկայությունը ռուսների մոտ չի կարող կասկածի տակ չառնել ադրբեջանցիների` բարեկամության եւ եղբայրության մասին պնդումները:
---