ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ԲԱՑԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ

25 մարտի 2005 - 10:42 AMT  16:21 GMT
Կենտրոնը բացվել է Երեւանի կենտրոնական մասում գտնվող ամենագեղեցիկ առանձնատներից մեկում, որտեղ արդեն ավելի քան կես դար է գտնվում է Մշակութային կապերի հայկական կազմակերպությունը

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՀԵՏ

25 մարտի 2005 - 10:38 AMT  16:21 GMT
«Հաճելի է նշել, որ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ գոյություն ունեն ամենաջերմ հարաբերությունները»,- նշել է Վլադիմիր Պուտինը

ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՅՑ ԿԱՆՑԿԱՑՎԻ

25 մարտի 2005 - 10:31 AMT  16:21 GMT
Ամբողջ Լեհաստանով կանցկացվեն հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին եւ հայկական գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված միջոցառումներ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱԼԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

24 մարտի 2005 - 04:00 AMT  16:21 GMT
Մարտի 22-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող շրջաններն այցելած ԵԱՀԿ դիտորդական առաքելության հաշվետվության հետ կապված: Արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած փաստաթղթի մեջ ասվում է, որ պաշտոնական Բաքուն լիովին բավարարված է հաշվետվությամբ եւ գտնում է, որ այդտեղ տեղ գտած գնահատականները վկայում են անվտանգության գոտում հայերի կողմից զանգվածային վերաբնակեցման մասին: Հիշեցնենք, որ հաշվետվությանն առնչվող հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Հայաստանի ԱԳՆ, որը նույնպես գոհունակություն է հայտնել` նշելով, որ հաշվետվությունն ամրագրում է այդ տարածքների վերաբնակեցման մասին պլանների բացակայությունը եւ հնարավորություն է տալիս հերքել ադրբեջանական կողմի առաջադրած բոլոր մեղադրանքները: Ակնայտորեն հակասական են հաշվետվության ընկալումները Երեւանի եւ Բաքվի իշխանավորների կողմից: Նրանցից մեկը ցանկալին իրականության փոխարեն է ներկայացնում:
---