ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՅՑ ԿԱՆՑԿԱՑՎԻ25 մարտի 2005 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Վարշավայում Թուրքիայի դեսպանատան մոտ Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի կապակցությամբ ցույց կանցկացվի: Այդ մասին «PanARMENIAN.Net ork» գործակասլության թղթակցին տեղեկացրել է Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեզսկին: Նրա խոսքերով` մարտի 31-ին Վարշավայում կազմակերպվելու է դասախոսություն` նվիրված լեհական պետության քաղաքական եւ այլ ոլորտներում հայերի դերին: Ապրիլի 10-ին Վարշավայում կկայանա Լեհաստանի եւ Հայաստանի հոգեւոր ներկայացուցիչների հանդիպումը: Զալեզսկու խոսքերով` միջոցառումները կշարունակվեն ապրիլի 13-ին եւ 14-ին Լյուբլինում, իսկ ապրիլի 17-ին Կրակովի Սբ. Միկոլայի եկեղեցում, որի բակում, չնայած թուրք դիվանագետների ջանքերին, մեկ տարի առաջ կանգնեցվել է հայկական Խաչքար, կմատուցվի պատարագ` Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Դրանից հետո հայկական երաժշտական դպրոցի աշակերտները ելույթ կունենան հյուրերի առաջ համերգային ծրագրով, որի կազմակերպիչը եւս Թադեուշ Իսահակյան-Զալեզսկին է: Միջոցառումները կավարտվեն մայիսի 22-ին Օլավի Սբ. Աստվածածնի եկեղեցում, որտեղ կմատուցվի հիշատակի պատարագ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց |