12

Իռլանդիայում Հայաստանի առաջին դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

22 դեկտեմբերի 2005 - 19:33 AMT  13:11 GMT
Իռլանդացիները Հայաստանից` որպես առաջին քրիստոնյա պետությունից եւ իր անկախության համար պայքարած եւ դժվարություններ հաղթահարած երկրից նույնպես սովորելու շատ բան ունեն, հայտարարել է Իռլանդիայի նախագահը

Սոցինտերնը երբեք չի դիտարկել Հայաստանին որպես ագրեսոր

22 դեկտեմբերի 2005 - 19:05 AMT  13:11 GMT
Հայկական ագրեսիայի մասին խոսակցություն, առավել եւս բանաձեւ Սոցինտերնի Կիեւում կայացած նիստում չի ընդունվել, հայտարարել է Կիրո Մանոյանը

«Էքոնոմիստ». Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահավանական տարբերակը փուլափաթեթայինն է

22 դեկտեմբերի 2005 - 18:46 AMT  13:11 GMT
Հայաստանը հաջորդ 2 տարվա ընթացքում շարունակելու է փոխլրացման քաղաքականությունը, գտնում են բրիտանական հանդեսի վերլուծաբանները
ՀՀ օմբուդսմենը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին կասեցնել հայկական խաչքարերի ոչնչացումը

ՀՀ օմբուդսմենը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին կասեցնել հայկական խաչքարերի ոչնչացումը

22 դեկտեմբերի 2005 - 18:08 AMT  13:11 GMT
Լ.Ալավերդյանը նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի իրավիճակը Նախիջեւանում` համապատասխան կազմակերպություններին, այդ թվում ՅՈՒՆՍԵԿՕ-ին անաչառ պատկերը ներկայացնելու նպատակով

Ա. Գյուլ. Թուրքիան անարդարացիորեն մեղադրվում է խոսքի ազատության սահմանափակման մեջ

22 դեկտեմբերի 2005 - 18:00 AMT  13:11 GMT
Օրհան Փամուկի դատավարության մասին բարձրաձայնողներն «այնպես են խոսում, կարծես` մեր բանտերը հին ժամանակների նման լեցուն են բանաստեղծներով եւ գրողներով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը

Հայկական ինտերնետ-ընկերակցությունը կոչ է անում դատապարտել վանդալիզմի գործողությունները Նախիջեւանում

22 դեկտեմբերի 2005 - 17:51 AMT  13:11 GMT
«Խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին աջակցել խաչքարերի բեկորները Հայաստան տեղափոխելուն, որտեղ նրանք հուսալիորեն պաշտպանված կլինեն բարբարոսների ձեռքերից»,-ասվում է հայկական ինտերնետ-ընկերակցության կոչում

Հաստատվել է Ռուսաստանից Ադրբեջան առաքվող գազի գինը

22 դեկտեմբերի 2005 - 17:12 AMT  13:11 GMT
Այսօրվա դրությամբ անորոշ է մնում Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման գինը

Շախմատի աշխարհի գավաթակրին կհանձնվի ՀՀ կառավարության դրամական պարգեւը

22 դեկտեմբերի 2005 - 17:03 AMT  13:11 GMT
Հայաստանի 37 սպորտային լրագրողների հարցման արդյունքում Լեւոն Արոնյանը ճանաչվել է այս տարվա Հայաստանի լավագույնյ մարզիկը

Բաքու. 2006 թվականին կսկսվի ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողության կազմակերպման աշխատանքը

22 դեկտեմբերի 2005 - 16:54 AMT  13:11 GMT
Դեռեւս հայտնի չէ, թե որ երկրները կմասնակցեն խաղաղապահ գործողությանը, ում մանդատով այն կիրականացվի եւ որտեղ կտեղակայվեն բաժանարար ուժերը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը

Հայաստանը երախտագիտություն է հայտնում ԱՄՆ կառավարությանը տեւական աջակցության համար

22 դեկտեմբերի 2005 - 16:21 AMT  13:11 GMT
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի որոշումը տրամադրել Հայաստանին այդ նպատակի համար 235.65 մլն ԱՄՆ դոլար, վերահաստատում է ամերիկյան կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի տնտեսության եւ ժողովրդավարության զարգացման գործին
12
---