Լեւոն Մելիք-Շահնազարյան.

Իրանի հետ պատերազմի դեպքում կտուժեն բոլորը, այդ թվում նաեւ Հայաստանը

3 ապրիլի 2006
Լեւոն Մելիք-Շահնազարյան
Վերջերս հաճախակի են դարձել մտավախությունները կապված Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր հարձակման հետ: Վաշինգտոնից հնչող անթաքույց սպառնալիքները, ինչպես նաեւ Թեհրանի քաղաքականության անզիջողականությունը նպաստում են այդ մտավախության ամրապնդմանը: Հաշվի առնելով Հայաստանի հետ Իրանի հարեւանությունը, այդ երկրների միջեւ ստեղծված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաեւ բազմամիլիոն ադրբեջանական բնակչության առկայությունն Իրանում, Երեւանն, իհարկե, չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում աճող լարվածության հանդեպ: Այս եւ այլ հարցերին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատասխանել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Միխաիլ Մեյեր.

Հայաստանը խաղաքարտ էր դարձել բոլշեւիկների եւ անգլիացիների նավթային խաղում

1 ապրիլի 2006
Միխաիլ Մեյեր
Գրեթե մեկ դարի վաղեմության իրադարձությունները մինչ այժմ գրավում են պատմաբանների ուշադրությունը: Հնչում են 20-դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում, Խորհրդային Ռուսաստանում եւ Հայաստանում կատարվածի տարբեր վարկածներ: Շատ հնարավոր է, որ տարածաշրջանի քարտեզը կարող էր միանգամայն այլ լինել: PanARMENIAN.Net-ը մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով դիմել է հայտնի ռուսաստանցի թուրքաբան, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, ՄՊՀ պրոֆեսոր Միխաիլ Մեյերին:
 
---