Լեւոն Մելիք-Շահնազարյան.

Իրանի հետ պատերազմի դեպքում կտուժեն բոլորը, այդ թվում նաեւ Հայաստանը

PanARMENIAN.Net - Վերջերս հաճախակի են դարձել մտավախությունները կապված Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր հարձակման հետ: Վաշինգտոնից հնչող անթաքույց սպառնալիքները, ինչպես նաեւ Թեհրանի քաղաքականության անզիջողականությունը նպաստում են այդ մտավախության ամրապնդմանը: Հաշվի առնելով Հայաստանի հետ Իրանի հարեւանությունը, այդ երկրների միջեւ ստեղծված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաեւ բազմամիլիոն ադրբեջանական բնակչության առկայությունն Իրանում, Երեւանն, իհարկե, չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում աճող լարվածության հանդեպ: Այս եւ այլ հարցերին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատասխանել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
Ինչպիսի՞ն են ձեր կանխատեսումները պատերազմի վերաբերյալ: Կտուժի՞ Հայաստանը Իրան ԱՄՆ հնարավոր ներխուժման դեպքում:

Անշուշտ, Երեւանը չի կարող անտարբեր մնալ հասունացող աղետի հանդեպ, սակայն, ցավոք, հնարավորություն չունի ազդելու իրադարձությունների զարգացման վրա: Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չէ եւ, ինչն ավելի կարեւոր է, մեծ քաղաքական կշիռ չունի աշխարհի տերությունների համար: Դա չի նշանակում, թե մենք պետք է լռենք. Իրանը Հայաստանին բարեկամ երկիր է, սակայն իրատեսական չի լինի հույս դնել Երեւանի լուրջ աջակցության վրա: Առավել եւս Ադրբեջանի հետ անավարտ հակամարտության առկայության պայմաններում:

Ինչպե՞ս եք կարծում, Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմը անխուսափելի է, թե դեռեւս կան ռեսուրսներ փոխըմբռնման համար:

Ռեսուրսներ միշտ կան: Թեեւ հարկ է նշել, որ այս դեպքում առճակատման մեծ ուղի է անցած: Չափազանց շատ ջանք ու միջոցներ է ծախսել Վաշինգտոնը ներկա պայմանները ստեղծելու համար: Փաստորեն ներխուժումը Աֆղանստան, այնտեղ «Թալիբան» իսլամական շարժման մեկուսացումը իշխանությունից, Իրաքի օկուպացիան, ճնշումը Սիրիայի հանդեպ` այս ամենը Իրանի օկուպացման միասնական ռազմակավարական ծրագրի օղակներ են: Իրանի բարձրավանդակը Ասիայի սիրտն է եւ ռազմավարական տեսակետից կարեւոր է ցանկացած պետության համար, որը հավակնում է համաշխարհային տիրապետության: Նշանակություն ունեն նաեւ նավթի, եւ հատկապես գազի հսկայական պաշարները այդ երկրի ընդերքում:

Նշված գործոնները նախադրայլներ հանդիսացան Իրանի հանդեպ ճնշումների համար: Այսօր այդ երկիրը, փոքր բացառությամբ, շրջափակման մեջ է: Ոչ թե թշնամական ժողովրդների, ոչ, հարեւանները պատճառ չունեն ատելու համար Իրանը եւ իրանցիներին, այլ Վաշինգտոնի դրածո` ոչ բարեկամական կառավարությունների կողմից: Այսօր Իրանը չունի բարի կամեցող հարեւաններ, բացառությամբ Հայաստանի, Սիրիայի եւ Թուրքմենստանի, իսկ նրանց հնարավորությունները սահմանափակ են: Բուն Ամերիկայում հսկայական քարոզչական աշխատանք է տարվել, եւ այժմ շատ բազում ամերիկացիներ համոզված են, որ Իրանը համաշխարհային ահաբերկչության հովանովոր է:

Ի՞սկ Ադրբեջանը: Չէ որ պաշտոնական Բաքուն մի քանի անգամ հստակ հայտարարել է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա օգտագործել իր տարածքը որպես Իրանի վրա հարձակվելու հարթակ:

Ադրբեջանը Իրանի թշանմին է 1918 թվականից` առաջացման պահից ի վեր: Եվ արտահայտվում է դա ոչ միայն նրանով, որ հյուսիսային իրանական օստանից «փոխառվել է» այդ երկրի անեքսիոնիստական անվանումը: Խորհրդային տարիներին Ադրբեջանը Իրանի դեմ ստալինիզմի պայքարի առաջին գծում էր, իսկ սկսած 1991 թվականից Թեհրանը լուրջ խնդիրներ է ունեցել Բաքվի հետ: Դա եւ Կասպիի խնդիրն է, եւ նավթի տարանցման խնդիրը դեպի Եվրոպա, եւ անջատողականության անթաքույց հրահրումը Իրանում, եւ իրանալեզու թալիշների դաժան հետապնդումները եւ այլն: Օրերս Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Վաշինգտոնում էր, որտեղ, ըստ Բաքվի մամուլի, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հակաիրանական կոալիցիային միանալու վերաբերյալ: Շուտով Բաքու կժամանեն Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, ես այնքան էլ չեմ հավատում, որ Ադրբեջանն իր տարածքը կտրամադրի Իրանի դեմ հարձակման համար:

Ինչո՞ւ: Այստեղ հակասություն չկա՞: Չէ որ դուք պնդում եք, որ Ադրբեջանն Իրանին թշնամաբար է տրամադրված:

Իլհամ Ալիեւը շատ ավելի խելացի քաղաքական գործիչ դուրս եկավ, քան կարելի էր ենթադրել, դատելով նրա բուռն երիտասարդությունից հայրիկի թեւի ներքո: Ադրբեջանն այսօր անպարտելի խաղակություն է սկսել: Բաքուն ձգտում է ստեղծել մի իրավիճակ, որի ժամանակ հնարավորություն կստանա ցուցադրել իրեն որպես հաղթողի դաշնակից հնարավոր պատերազմում եւ «հաշիվ ներկայացնել նրան» մատուցած ծառայությունների համար: Բազա չտրամադրելով ԱՄՆ զինված ստորաբաժանումներին` Բաքուն միաժամանակ կհրահրի Իրանի թուրքալեզու բնակչությանը դուրս գալ հակակառավարական ելույթների: Թեեւ ամերիկայն հետախուղզական ռադիոլոկացիոն կայաններ Ադրբեջանում արդեն կան: Այդ թվում Իրանի հետ սահմանում: Պարտադիր չէ, որ մասնակցությունը հակաիրանական կոալիցիային ենթադրի ռազմակայանների տրամդրում դաշնակցին: Ոչ պակաս արդյունավետ կարող է լինել նաեւ զուտ քարոզչական գործունեությունը:

Բաքվում հասկանում են, որ առանց Իրանի բազմամիլիոն թուրքալեզու բնակչության աջակցության, ամերիկացիները հաջողության չեն հասնի: Դա հասկանում են նաեւ Վաշինգտնում: ԱՄՆ Սենատում ունեցած ելույթում Ք.Ռայսը միանշանակորեն ակնարկեց Իրանի թուրքալեզու բնակչության օգտագործումը: « կան լծակներ, որոնք թույլ կտան սրել հակասություններն Իրանի ժողովրդի եւ նրան չներկայացնող ռեժիմի միջեւ»:

Այդ պատճառով էլ, հաշվի առնելով Բաքվի ազդեցությունը Իրանի թուրքալեզու բնակչության վրա, շատ չեն նեղանում Ադրբեջանի կեղծ տղամարդկային դիրքորոշումից: Առավել եւս, որ վերջին իրադարձությունները Բաքվում լիովին համապատասխանում են Վաշինգտոնի ծրագրերին: Ես ի նկատի ունեմ հակաիրնական ելույթները աշխարհիր ադրբեջանցիների երկրորդ համագումարում, դեսպան Ա.Սուլեյմանիի բողոքների ցուցադրական անտեսումը Ադրբեջանի ԱԳՆ կողմից, միլի մեջլիսի մի շարք պատգամավորների Սուլեյմանիին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պահանջները: Այդ համագումարին, ի դեպ, Իրանի ադրբեջանցիները չէին հրավիրվել: Բաքվի պաշտոնյաները դեռեւս մինչեւ համագումարի սկիզբը հայտարարեցին, թե Իրանի ադրբեջանցիները սփյուռք չեն: Դա ոչ այլ ինչ է, քան տարածքային հավակնությունների անթաքույց ներկայացում հարեւանին, քանի որ սփյուռք են նրանք, ովքեր բնակվում են հայրենիքից դուրս: Ստացվում է, որ Իրանի ադրբեջանցիները ապրում են Իրանի զավթած տարածքում, բայց իրենց հայրենիքում: Այսինքն «Հարավային» Ադրբեջանը ներկայացվում է որպես անդրկովկասցի թուրքերից խլված հայրենիքի մաս:

Այս ակնհայտ զեղծարարությունը տարվում է պետական մակարդակով: Պաշտոնական Բաքվի նման դիրքորոշումից ոգեւորված` համագումարի շատ պատգամավորներ կոչ էին անում ուղերձ հղել ՄԱԿ-ին, նպատակ ունենալով «բաժանված» ժողովրդի կարգավիճակ ստանալ ադրբեջանցիների համար, կոչ անելով պայքարել «Հարավային» եւ «Հյուսիսային» Ադրբեջանների միավորման համար: Որոշ ադրբեջանցի լրագրողնե հասան նույնիսկ Իրանի պետության ժխտմանը: Եվ այնուամենայնիվ պետք չէ կարծել, թե Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի Իրանի թուրքալեզու բնակչության վրա: Սա Բաքվի քարոզչության հերթական բլեֆն է: Մյուս կողմից Իրանի զավթման ծրագրի տապալման դեպքում, Բաքուն կփորձի ապացուցել Թեհրանին թե իրենից որքան համարձակություն պահանջվեց ռազմակայանների տրամադրումից հրաժարվելու համար:

Իսկ Իրանի թուրքալեզու բնակչությունը կպայքարի՞ Ամերիկայի կողմից:

Միանշանակ պատասխան ես չունեմ: Սկսեմ նրանից, որ թուրքալեզու դեռեւս չի նշանակում թուրք: Իրանի հյուսիսը եղել է թուրքական երկարատեւ տիրապետության տակ, այնտեղ շատ են թուրքալեզու պարսիկները, հատկապես քաղաքների բնակչությունը: Բացի այդ, Իրանի հանդուրժողական ազգային քաղաքականությունը տվել է իր պտուղները, եւ այսօր Իրանում քաղաքացիությունն ու կրոնը շատ ավելի են կարեւորվում, քան շփման կենցաղային լեզուն: Իրանի բնակչության մեծ մասն իրեն իրանցի է համարում եւ շիա մահմեդական է: Այդ գործոնները մեծ միավորող ներուժ են:

Մյուս կողմից, թուրքալեզու իրանցիների որոշ մասը հայտնվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչության ազդեցության տակ: Կարծում եմ, ամերիկացիները հուսով են ստանալ նրանց աջակցությունը: Իսկ Իրանի պատասխան եւ անխուսափելի հետապնդումները կարող են ավելացնել նրանց քանակն, ով երազում է «Հարավային» եւ «Հյուսիսային» Ադրբեջանների միավորման մասին: Իր կողմից Թեհրանը պատերազմի շեմին կարող է զորքեր տեղակայել թուրքալեզու շրջաններում: Այս պարզ եւ անհրաժեշտ գործողությունը թույլ կտա Իրանին միանգամից երկու խնդիր լուծել` կանխել կամ կասեցնել թուրքալեզու բնակչության մի մասի հնարավոր դավաճանությունը եւ զրկել ամերիկացիներին ռազմական օպերատիվ գործողությունների ազատ կիրառումից:

Ինչպե՞ս եք կարծում, ով կհաղթի, եթե պատերազմ սկսվի:

Կտուժեն բոլորը, այդ թվում նաեւ Հայաստանը: Դա իսկական հումանիտար աղետ կլինի հսկայական մասշտաբների: Օգտվելով անվիճելի տեխնիկական գերազանցությունից` Ամերիկան ի վիճակի է ռմբակոծել Իրանի բոլոր կարեւոր տնտեսական օբյեկտները` էլեկտրակայնները, գործարանները, կամուրջները, նավահանգիստները, երկաթուղային կայարանները, քաղաքացիական եւ ռազմական օդանավակայանները:..Ես արդեն ասել եմ, որ կա Վաշինգտոնի եւ Բաքվի կողմից հրահրվող քաղաքացիական պատերազմի վտանգը: Հարեւան պետություններ կխուժեն փախստականների հսկայական հոսքեր, որոնց այդ երկրների տնտեսությունը ի վիճակի չի լինի ապահովել: Բացի այդ, իրանական հրթիռների հասանելիության շառավիղում գտնվող ԱՄՆ դաշնակիցները հավանաբար հարձակման կենթարկվեն Իրանի կողմից: Իսկ եթե Թեհրանին հաջողվի փակել Պարսից կամ Օմանի ծոցերը, ապա տնտեսական ճգնաժամի մեջ կհայտնվի Եվրոպան:

Եվ այդ Ապոկալիպսիսի մեջ Իրանը կկործանվի՞:

Չէի ասի: Իրանը հսկայական երկիր է, եւ իր մակերեսով եւ բնակչությամբ չորս անգամ գերազանցում է Իրաքը: Ամերիկան մինչ այժմ ոչ միայն դուրս չի եկել իրաքյան ճահճից, այլ նույնիսկ ամուր հենք չի գտել այնտեղ: Իրանի դեպքում Ամերիկան կբախվի շատ ավելի բազմամարդ, կազմակերպված եւ գաղափարակիր ժողովրդի հետ, որին նա ուղղակի չի կարողանա հաղթել: Նա կարող է ռմբակոծել Իրանը, իսկ օկուպացիայի ենթրակելու շանսեր չունի: Նման փորձը աղետ կդառնա ԱՄՆ համար: Շատ ավելի մեծ աղետ, քան Վյետնամում: Բացի այդ, Իրանի վրա հարձակվելու դեպքում կտրուկ կակտիվանա պարտիզանական շարժումը Իրաքում, որտեղ ամերիկացիները անխուսափելիորեն կբախվեն շիաների աճող հակազդեցությանը: Այնպես որ Սպիտակ տունը պետք է լավ մտածի պատրաստվող ագրեսիայի հետեւանքների առումով: Իսկ եթե ԱՄՆ-ն սահմանափակվի «տարածության վրա պատերազմով», առանց ներխուժման փորձերի, ապա կամրապնդի միջուկային զենք ունենալու Իրանի ցանկությունը: Երկրորդը` ԱՄՆ-ն իրեն կհակադրի ողջ աշխրահի իսլամական կազմակերպությունների կազմակերպված հզորությանը: Բացի այդ, կտրուկ կատիվանա արաբական գործոնը: Այսպես թե այնպես, պատերազմական գործողությունները կհասնեն նաեւ Ամերիկա: Հարձակումն Իրանի վրա կդառնա համաշխարհային գերտերության վերջի սկիզբը:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---