«Բաքուն գերադասում է գործ ունենալ Երեւանի հետ` ինքնորոշման հիմնախնդիրը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային նկրտումների հարթություն փոխադրելու նպատակով»,- գտնում է ԼՂՀ նախագահը
Կողմերը կգնան փոխզիջման, քանի որ դա խնդիրը լուծելու միակ ուղին է, որովհետեւ գոյություն չունի ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ուղի, հայտարարել է ամերիկացի դիվանագետը
Երկու պետությունների ղեկավարների` մինչեւ տարեվերջ հանդիպելու հնարավորությունը չի կարելի բացառել, սակայն ներկայումս դրա մասին դեռեւս վաղ է խոսել, գտնում է ՀՀ նախագահի մամլո խոսնակը
Վիկտոր Սողոմոնյան. Հայկական կողմը հաստատում է բոլոր փաստաթղթերը հրապարակելու պատրաստակամությունն` այն դեպքում, եթե մասնակիորեն հրապարակվեն կարգավորման սկզբունքները
«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա կամ սեպտեմբերի 12-13 Փարիզում, կամ` սեպտեմբերի 14-15-ին Լոնդոնում»,-հայտարարել է Էլմար Մամեդյարովը