«Ամենաունիկալ ազգության»` ադրբեջանցիների օրիգինալ մտածողությունը

24 նոյեմբերի 2007 - 16:00 AMT  23:21 GMT
Այն, որ պաշտոնական Բաքուն արդեն տասնյակ տարիներ փորձում է «հինավուրց ադրբեջանցի ժողովրդին» վերագրել Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի ժողովրդների բոլոր նվաճումներն ու արժեքները, նորություն չէ: Ամեն անգամ, կարդալով ադրբեջանական մամուլում նման տիպի «բացահայտումները», զարմանում եւ նույնիսկ հիանում ես մեր հարեւանների հորինելու կարողությամբ: Մեկ նրանք ադրբեջանցի են հռչակում մեծ պարսիկ պոետ Նիզամիին, մեկ յուրացնում են Վրաստանում գտնվող ամբողջ վանական համալիրներ: Որպես օրենք, այդ բոլոր հորինվածքներին պատասխանելու ոչ ցանկություն է լինում, ոչ ժամանակ:
---