Քաղաքականություն.

Էլմար Մամեդյարովն ընդդեմ Սաֆար Աբիեւի. Ադրբեջանի քաղաքական իրականությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ռազմատենչ հայտարարությունները լավ են ազդում ադրբեջանական ժողովրդի վրա, սակայն բացասաբար են ազդում պետության վարկանիշի վրա արտերկրում

11 դեկտեմբերի 2007
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի սկանդալային հայտարարությունից հետո` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի 100-տոկոսանոց հավանականության մասին, Բաքվում սպասողական լռություն տիրեց: Դատելով ամեն ինչից` Իլհամ Ալիեւի թիմը սպասում էր միջազգային հանրության վերաբերմունքին պաշտպանական գերատեսչության ղեկավարի հստակորեն սադրիչ հայտարարությանը: Եւ այն չուշացավ: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները անմիջապես պատասխանեցին Աբիեւի «ռազմատենչությանը», երեւի թե արդեն 100-րդ անգամ կրկնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորումը անընդունելի է: Սաֆար Աբիեւի տեսադաշտից, երեւի թե, վրիպել էր այն, որ մի բան է, երբ Իլհամ Ալիեւն է խոսում պատերազմի մասին, ելույ թ ունենաալով իր քաղաքացիների առջեւ, եւ այլ բան է` խոսել այդ մասին ԱՊՀ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովին:
 
---