Էլմար Մամեդյարովն ընդդեմ Սաֆար Աբիեւի. Ադրբեջանի քաղաքական իրականությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ռազմատենչ հայտարարությունները լավ են ազդում ադրբեջանական ժողովրդի վրա, սակայն բացասաբար են ազդում պետության վարկանիշի վրա արտերկրում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի սկանդալային հայտարարությունից հետո` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի 100-տոկոսանոց հավանականության մասին, Բաքվում սպասողական լռություն տիրեց: Դատելով ամեն ինչից` Իլհամ Ալիեւի թիմը սպասում էր միջազգային հանրության վերաբերմունքին պաշտպանական գերատեսչության ղեկավարի հստակորեն սադրիչ հայտարարությանը: Եւ այն չուշացավ: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները անմիջապես պատասխանեցին Աբիեւի «ռազմատենչությանը», երեւի թե արդեն 100-րդ անգամ կրկնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորումը անընդունելի է: Սաֆար Աբիեւի տեսադաշտից, երեւի թե, վրիպել էր այն, որ մի բան է, երբ Իլհամ Ալիեւն է խոսում պատերազմի մասին, ելույ թ ունենաալով իր քաղաքացիների առջեւ, եւ այլ բան է` խոսել այդ մասին ԱՊՀ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովին:
PanARMENIAN.Net - Ինչպես բազմաթիվ անգմներ նշվել է, ադրբեջանական ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ռազմատենչ հայտարարությունները եւ «հայ զինված ուժերի կողմից հրադադարի խախտման փաստերը» լավ են ազդում ադրբեջանական ժողովրդի վրա, սակայն բացասաբար են ազդում պետության վարկանիշի վրա արտերկրում: Դժվար թե, Իլհամ Ալիեւը հայտարարի պատերազմ սկսելու պատրաստակամության մասին Պուտինի կամ Բուշի հետ հանդիպմանը, կամ էլ ԵՄ-ում: Առավել եւս, որ բառացիորեն երեկ ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան ընդգծել է ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու անթույլատրելիությունը, նշելով որ ԵՄ-ն թույլ չի տա, որպեսզի իրադարձությունները վատագույն ուղիով զարգանան:

Բուենոս Այրեսի Սան-Անդրես համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանի կարծիքով, Ադրբեջանի կամ ցանկացած այլ պետության ռազմատենչ հայտարարությունները առաջին հերթին բնակչության վրա ազդելու ներքին լծակներ են: «Սակայն այլ կողմից, $1 մլրդ բյուջեով Իլհամ Ալիեւը կարող է նման հայտարարություններ անել: Սակայն դա չի նշանակում, որ նրան թույլ կտան սրել իրավիճակը: Դա չեն թույլ տա ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը: Դա բլեֆ է եւ շահարկում: Սակայն Ադրբեջանը շատ զենք ունի, այն էլ ամենաժամանակակից: Եւ բոլոր այդ հայտարարությունները Հայաստանը պետք է լրջորեն ընդունի եւ չմոռանա, որ Ադբեջանում շատ ուժեղ է պարտվածի սինդրոմը: Պատերազմի կոչերը ազգը համախմբելու նպատակ ունեն, ինչը ինքնին կարող է պատերազմի նախանշան լինել»,- գտնում է Տեր-Ղուկասյանը:

Սակայն իսկական անակնկալ դարձավ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, ով դեմ հանդես եկավ այն մտքին, որ Ղարաբաղի հակամարտությունը կարելի է զինված ճանապարհով կարգավորել: Նրա խոսքերով, խաղաղ գործընթացը անհրաժեշտ է շարունակել, իսկ ռազմական մեթոդը մեծ մոլորություն է:

«Հետաքրքիր է տեղեկանալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի ռակցիային, ով օրերս ԱՊՀ ներկայացուցիչների նիստին հայտարարել է պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին` զենքի ուժով ազատագրել հայերի կողմից բռնազավթած տարածքները: Ռազմական նախարարը նույնիսկ թվաբանական հաշվարկներ ներկայացրեց, ըստ որոնց լայնամասշտաբ պետերազմի վերսկսման հավանականությունը «գրեթե 100-տոկոսանոց է»: Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը` ի դեմս երկու նախարարների, ցուցադրում է բոլոր հնարավորությունների առկայությունը, սակայն հնարավոր է, որ, որքան էլ ծամծմված չհնչի, դիվանագետը իր գործն է անում, իսկ զինվորականը` իր: Եւս մեկ պահ Էլմար Մամեդյարովի ելույթից շատ գրավիչ է. «Մեր բանակիցները հայերին բացատրում են նրանց ազգային շահը: Ամենայն հավանականություն, հայերը դեռ այդ հարցում չեն կողմնորոշվել, կամ մերոնք են քիչ լուսաբանում»,- ասել է Մամեդյարովը, գրում է Analitika.az-y:

Մեծ հաշվով, տարօրինակ ոչինչ չկա Մամեդյարովի հայտարարություններում: ԱԳՆ ղեկավարը դիվանագետ է եւ պետք է հարթի սուր իրավիճակները: Երկու դեպքում էլ հայտարարությունները նախաձեռնվել են Ադրբեջանի նախագահի կողմից, առանց որի թույլտվության բաքվեցի դիվանագետներն ու զինվորականները ինչ-որ բան ասելու իրավունք չունեն: Դա ամրագրված է Ադրբեջանի Սահմանադրությունում. երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է պետության ղեկավարը, իսկ ԱԳՆ-ն այն կյանքի է կոչում: Ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի եւ բազմաթիվ այլ երկրների: Նույնը վերաբերում է նաեւ պաշտպանության նախարարի հայտարարություններին, որոնք չեն կարող արվել առանց գերագույն հրամանատարի թույլտվության: Այլ բան է զարմացնում. Բաքվում իրո՞ք կարծում են, որ հակահայկական տարբեր հայտարարությւոնները, որոնք շրջանառվում են Ինտերնետում, հասնում են շարքային ադրբեջանցիներին, ովքեր ոչ միայն Ինտերնետ, երբեմն նույնիսկ էլեկտրականություն չեն ունենում: Եւ դա, ընդ որում, նավթի եւ գազի հսկայական պաշարներով երկրում...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---