Շահան Քանդահարյան.

Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը արժանի է ընդօրինակման

10 դեկտեմբերի 2007
Շահան Քանդահարյան
Լիբանանյան իրադարձությունները միշտ Հայաստանի ուշադրության կենտրոնում են, քանի որ հենց Լիբանանում է Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայ համայնքը: Լիբանանի հայերը, որոնք ապաստանել են այդ երկրում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո, դարձել են այդ երկրի լիիրավ քաղաքացիները եւ կիսում են նրա հետ բոլոր դժվարություններն ու արհավիրքները: Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Վենիամին Սմեխով.

Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է

3 դեկտեմբերի 2007
Վենիամին Սմեխով
Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը:

Արա Պապյան.

Վիլսոնի Արբիտրաժային որոշումը կարող է դառնալ Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու եւս մեկ գործիք

26 նոյեմբերի 2007
Արա Պապյան
1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության հետեւանքները մինչ այժմ ուսումնասիրության եւ վեճերի առարկա են Թուրքիայի կողմից, որը կատաղի կերպով ժխտում է իր մեղսակցությունը Ցեղասպանությանը, եւ Ցեղասպանության փաստն ինքնին: Սակայն կան միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց համաձայն հենց Թուրքիան է պատասխանատու Սեւրի պայմանագրում արձանագրված ոճրագործության համար, եւ պետք է կատարի նրա դրույթները, անկախ նրանից, որ հրաժարվել է վավերացնել այդ փաստաթուղթը 1921 թվականին: Ցեղասպանության ճանաչման գործընթացի պատմական եւ իրավական ասպեկտների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը:
 
---