
27 դեկտեմբերի 2007 - 19:02 AMT

19:44 GMT
Տարեվերջում ընդունված է ամփոփել արդյունքները, չնայած 2007 թվականը շատ հարուստ չէր իրադարձությունների տեսանկյունից: Այս տարին ողբերգական սկիզբ ունեցավ. Ստամբուլում սպանվեց հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Եւ չնայած մարդասպանը` 17-ամյա ծայրահեղ ազգայնական Օգյուն Սամասթը, ձերբակալվել է սպանությունից հաշված ժամեր անց, նրա եւ եւս 18 կասկածյալների դատը հետաձգվել է մինչեւ 2008 թվականի փետրվարի 2-ը: Թուրքական օրենսդրության համաձայն, Սամասթին` որպես անչափահասի, 18-ից 24 տարվա ազատազրկում է սպառնում: Ճիշտ է, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները չեն բացառում նաեւ իրադարձությունների այլ ընթացքը: Ամբողջովին Սամասթին չի հաջողվի արդարացնել, սակայն մինիմալ պատիժը հնարավոր է: Իդեպ, 2007 թվականի ընթացքում աշխարհում 91 լրագրող է սպանվել: