Լեւոն Մելիք-Շահնազարյան.

ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունումը կարելի էր կասեցնել

17 մարտի 2008
Լեւոն Մելիք-Շահնազարյան
Հայաստանը կրկին գրավեց համաշխարհային հանրության ուշադրությունը: Մարտի 1-ի անկարգությունները, որ հրահրվել էին արմատական ընդդիմության կողմից, եւ արտակարգ դրության հայտարարումը էապես վնասեցին երկրի միջազգային հեղինակությանը: Իսկ տարածաշրջանում ընթացող գործընթացները, ուղղակիորեն կամ անուղղակի կերպով վերաբերում են Հայաստանին կամ նրա հարեւաններին` Թուրքիայում ամերիկյան ՀՀՊ համակարգի հնարավոր տեղակայումը, ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական բանաձեւի ընդունումը: Ստեղծված իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Հաբեթ Մադոյան.

Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից

12 փետրվարի 2008
Հաբեթ Մադոյան
Վերջին ժամանակներում տարածաշրջանային նախագծերի գաղափարը ավելի ու ավելի է հատքրքրում ինչպես քաղաքական գործիչներին, այնպես եւ ներդրողներին: Դրանում կարեւոր դեր է խաղում նաեւ տարանցիկ երկրների աշխարհագրական դիրքը, ինչպիսին Հայաստանն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնում գլխավոր էներգետիկ նախագծերից: Սակայն նախադրյալներ կան Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը բարելավելու համար: Իր մոտեցումը խնդրի նկատմամբ PanARMENIAN.Net-ին ներկայացրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը:

Վազգեն Միրզախանյան.

Վրաստանի հայ համայնքը լավագույնի հույսն ունի, հակառակ դեպքում բարդ կլինի ապրել

8 փետրվարի 2008
Վազգեն Միրզախանյան
Ողջ աշխարհի հայ համայնքները գրեթե միանման են ապրում. մի տեղ լավ, մի տեղ վատ, սակայն նրանցից յուրաքանչյուրում «ազգային փոքրամասնության սինդրոմ» կա, որը մի շարք դեպքերում խանգարում է ինտեգրվել երկրի հասարակության շարքերը: Շատ բարդ է նման պայմաններում պահպանել ինքնատիպությունը, չկորցնել լեզուն, ավանդույթները, մշակույթը: Վրաստանի հայ համայնքի կյանքի մասին այսօր պատմում է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:

Վենիամին Սմեխով.

Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է

3 դեկտեմբերի 2007
Վենիամին Սմեխով
Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը:
 
---