Հայաստան և աշխարհ. Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջի անվտանգության երաշխիքներ, այլ ոչ սահմանի բացումՄիամտություն է եւ վտանգավոր է կարծել, որ Արարատի մյուս կողմում բնակվում է մեզ հետ խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ձգտող մի ժողովուրդ: 22 մայիսի 2009 Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որի մասին վերջերս շատ են խոսում, գոյություն չունի: Գոյություն ունեն դիվանագետների, հասարակայնության ներկայացուցիչների պարբերական հանդիպումներ, եւ վերջ: Միգուցե եւս մեկ անգամ հանդիպեն երկու երկրների նախագահները Կայսերիում ֆուտբոլի Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ կայանալիք խաղի ժամանակ: Դրանով ողջ կարգավորումն ավարտվում է: Ողջ հետաքրքրությունը կայանում է նրանում, թե ինչ անել. ուշադրություն չդարձնել այն տերությունների վրա, որոնք փորձում են տարածաշրջանում բոլորին հաշտեցնել, որպեսզի հետո պատերազմ սկսեն ազդեցության ոլորտների նոր սահմանի համար, կամ էլ համաձայնել առաջարկված պայմաններին: Քաղաքականություն. Եւս մեկ ճանապարհային քարտեզ, թե՞ հերթական միֆըՀայաստանի ոչ մի նախագահ, եթե իրեն կյանքը թանկ է, մահաբեր պայմանագիր չի ստորագրի Բաքվի հետ, որի պտուղը կքաղի առաջին հերթին Թուրքիան, հետո միայն մյուս տերությունները: 9 մայիսի 2009 Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կրկին ոչինչի չի հանգեցրել:Համենայն դեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում հաղորդագրություններից, որոնք, ինչպես միշտ, լի էին բարեկամական, ոչինչ չպարտավորեցնող արտահայտություններով: Մի խոսքով, ոչ մի «բեկում» տեղի չի ունեցել: Ճիշտ է, Մեթյու Բրայզան, ինչպես միշտ, հավատարիմ է մնացել իրեն եւ կրկին անտեղի ասել, որ «համաձայնություն է ձեռքբերվել հիմնարար սկզբունքների շուրջ», ինչն անհապաղ հարուցել է Ստեփանակերտի կտրուկ արձագանքը: Հասարակություն. Հայաստանը նշում է Սուրբ ԶատիկըՀնում Զատկի խորհրդանիշներն էին համարվում հայկական խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները 11 ապրիլի 2009 Ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Մահացած եւ հարություն առած աստծո ավանդույթը գալիս դեռեւս հին եգիպտական կրոնից, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահն ու հարությունը: Այժմյան քրիստոնեական Զատիկը իր սկիզբն է առնում Հին կտակարանից: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն: ![]() Տնտեսություն. Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկայինՄի շարք վերլուծաբանների գնահատմամբ, շուտով մի շարք մասնագետների, մասնավորապես, մարքեթինգի, PR եւ գրաֆիկական դիզայնի ոլորտում պահանջը զգալիորեն կկրճատվի 23 փետրվարի 2009 Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում: |