Եւս մեկ ճանապարհային քարտեզ, թե՞ հերթական միֆը

Հայաստանի ոչ մի նախագահ, եթե իրեն կյանքը թանկ է, մահաբեր պայմանագիր չի ստորագրի Բաքվի հետ, որի պտուղը կքաղի առաջին հերթին Թուրքիան, հետո միայն մյուս տերությունները:

Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կրկին ոչինչի չի հանգեցրել:Համենայն դեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում հաղորդագրություններից, որոնք, ինչպես միշտ, լի էին բարեկամական, ոչինչ չպարտավորեցնող արտահայտություններով: Մի խոսքով, ոչ մի «բեկում» տեղի չի ունեցել: Ճիշտ է, Մեթյու Բրայզան, ինչպես միշտ, հավատարիմ է մնացել իրեն եւ կրկին անտեղի ասել, որ «համաձայնություն է ձեռքբերվել հիմնարար սկզբունքների շուրջ», ինչն անհապաղ հարուցել է Ստեփանակերտի կտրուկ արձագանքը:
PanARMENIAN.Net - Մի շարք փորձագետների կարծիքով, տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը ստորագրել է երկրորդ «ճանապարհային քարտեզը», բայց այս անգամ Ղարաբաղի առնչությամբ: Իրադրությունը փոքր-ինչ լիցքաթափել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները` հայտարարելով, որ բանակցությունները բարդ ընթացք են ունեցել: «Բազմաթիվ տարաձայնություններ կան կողմերի միջեւ: Յուրաքանչյուրն իր գիծն է տանում եւ միեւնույն սյուժեներին տարբեր կերպ է արձագանքում: Սակայն հարկավոր չէ թեւաթափ լինել, առջեւում դեռ երկար աշխատանք է սպասվում նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ», - ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը: Իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել են լրագրողներին մեկնաբանել հանդիպման արդյունքները: Շատ հավանական է, որ Բրայզան մի քանի օրից կհրաժարվի իր խոսքերից, հայտարարելով, որ «իրեն սխալ են թարգմանել...»: Դա արդեն սովորական երեւույթ է:

Այստեղ տեղին է նշել, որ նախքան հանդիպումը լուրեր էին պտտվում, ընդ որում չափազանց հավաստի, որ հանդիպումը կարող է չկայանել: Պատճառը նույնպես պարզ է` ԱՄՆ-ը չի կարողացել հարկ եղածին պես ճնշում գործադրել երկու կողմի վրա էլ, որպեսզի վերջիններս համաձայնեն ստորագրել հերթական «ճանապարհային քարտեզը», այս անգամ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Կրկնում ենք, որ այս ամենը ենթադրություններ եւ դիտարկումներ են, որոնք, վերջին ժամանակներս, սկսել են իրականանալ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ: Պրահայում, մինչ այդ նաեւ Երեւանում ՍԾՏՀԿ գագաթնաժողովի ժամանակ կայացած հանդիպումների դեպքում հենց այդպես էլ եղավ: Հայ եւ ադրբեջանաթուրքական հասարակության համար այդ բոլոր գագաթնաժողովները միայն մեկ հարցով են հետաքրքիր. որքանով է հնարավոր առաջ տանել սեփական շահերը դիվանագիտական կամ այլ ճանապարհով, սակայն չդիմելով ուժային մեթոդների: Այլ կերպ ասած, որքանով են հակամարտող կողմերը ենթակա ճնշման դրսից: Ընդ որում, բացարձակապես նշանակություն չունի, թե ով է ճնշում գործադրում` ԱՄՆ-ը, թե Ռուսաստանը: Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչքան էլ որ տարօրինակ թվա, Վաշինգտոնի եւ Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: ԱՄՆ-ի նոր վարչակազմը դեռեւս վստահություն ձեռք չի բերել, իսկ Ռուսաստանը վերջին 20 տարիների ընթացքում ոչ մի քաղաքականություն չունի Կովկասում, այլ կա միայն եղածը պահելու ցանկություն, իսկ մնացել է միայն Հայաստանը, որն ավելի ու ավելի հաճախ է դեպի Արեւմուտք նայում: Նման պայմաններում ոչ ոք չի կարգավորի ղարաբաղյան հակամարտությունը, առավել եւս երբ կարգավորելու գրեթե ոչինչ չկա: Հայաստանի ոչ մի նախագահ, եթե իրեն կյանքը թանկ է, մահաբեր պայմանագիր չի ստորագրի Բաքվի հետ, որի պտուղը կքաղի առաջին հերթին Թուրքիան, հետո միայն մյուս տերությունները: Եվ դա բոլորը գիտակցում են: Կարելի է, ինչպես եւ հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման դեպքում, հետեւություններ, կանխատեսումներ անել, սակայն նամն դեպքերում երբեք ավելորդ չէ հիշելը, որ Հայստանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության: Համենայն դեպս, այդպես է միշտ ասում պաշտոնական Երեւանը:

Սակայն տարօրինակ բան է ստացվում. երկու «ճանապարհային քարտեզները, իբր ստորագրվում են հենց այն օրերի նախօրեին, որոնք Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ճակատագրական են ինչպես ողբերգական, այնպես էլ հերոսկան առումով` ապրիլի 24-ին եւ մայիսի 9-ին: Ինչպես հայտնի է, պատմության մեջ պատահականություններ չեն լինում, դրանք պարզապես լավ նախապատրաստված են: Ողջ խնդիրը նրանում է, թե որքանով էին Հայաստանն ու վերջինիս ղեկավարությունը տեղյակ այդ «պատահականությանը»: Տվյալ հարց բավականին կարեւոր է, եթե հաշվի առնենք տարածաշրջանում ստեղծված բավականին բարդ իրավիճակը: Ինքներդ տեսեք. մշտապես անկայուն Վրաստանը, որն այդպես էլ պետություն չդարձավ, բնական պաշարներ ունեցող սուլթանատը (Ադրբեջան), որը հենց այդ պատճառով ամենավտանգավորն ու առավել խոցելի է, Թուրքիան, որն ինքնին արդեն վտանգավոր է եւ Իրանը, առանց որի Հայաստանն իսկապես չի գոյատեւի, քանի որ այլ հավասար պայմաններում, Թեհրանն ավելի ու ավելի է հակվում «անհավատներին» աջակցելուն, քա սունիներին եւ անհասկանալի վրացիներին: Այդպես էլ ստացվում է, որ ցանկացած, նույնիսկ հպանցիկ ասված խոսքը ոչ միանշանակ, նույնիսկ ոչ համարժեք արձագանք է ստանում Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Ցավոք, հերթական անգամ համոզվում ենք, որ հայ դիվանագիտությունը ներկայումս լավագույն վիճակում չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ է, սակայն այն դարձնելն արտաքին քաղաքականության հիմքերից մեկը, այնքան էլ խելամիտ չէ: Պետության գերակայությունները պետք է հիմնվեն տարածաշրջանի իրողությունների վրա, եւ հարկ չկա ասելու, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ինչ-որ բան կփոխվի: Ոչինչ չի փոխվի, կարող է նույնիսկ ավելի վատ լինել, թեեւ ավելի վատ չի լինում: Ազգային գաղափարի բացակայության պարագայում, որի մասին խոսում են արդեն երկրորդ տասնյակ տարին, ցանկացած, նույնիսկ ամենափոքր հաղթանակը դիվանագիտության ասպարեզում կարող է որպես պարտություն ընկալվել, քանի որ այն աննպատակ է, եւ միայն ինքնասիրությանն է հագուրդ տալիս:

Դե, իսկ ինչ վերաբերում է «Արեւելյան գործընկերությանը», ապա միակ բանը, որը կարող է գրավել Հայաստանին` դա ծրագրին մասնակից երկրի «տարածքային ամբողջականության» մասին դրույթի բացակայությունն է:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---