Երեւանում մեկնարկել են Ավագանու խորհրդի ընտրությունները

Երեւանում մեկնարկել են Ավագանու խորհրդի ընտրությունները

31 մայիսի 2009 - 12:27 AMT  04:20 GMT
Ընտրողների թիվը Երեւանում կազմում է 771 477 մարդ, տպվել է 790 հազար քվեաթերթիկ

Տարածաշրջանում սկսվում է շահերի վերախմբավորումը

30 մայիսի 2009 - 23:47 AMT  04:20 GMT
Հայաստանը շրջապատող իսլամական աշխարհը կարելի է բաժանել երկու մասի: Ընդ որում, հաշվի են առնվում միայն այն երկրները, որոնք շանսեր եւ հնարավորություն ունեն դառնալու տարածաշրջանային առաջնորդ եւ ոչ միայն Մեծ Մերձավոր Արեւելքի սահմաններում, այլեւ ողջ Առաջավոր Ասիայի: Եւ այսպես, եթե պոտենցիալ առաջնորդներին խմբերի բաժանենք, ապա ստացվում է հետեւյալ պատկերը. Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը մի կողմից, Իրանը, Սիրիան եւ Եգիպտոսը` մյուս: Երկու խմբերի բաժանելը պայմանական է եւ արտացոլում է այդ պետությունների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Եւս մեկ ճանապարհային քարտեզ, թե՞ հերթական միֆը

9 մայիսի 2009 - 01:09 AMT  04:20 GMT
Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կրկին ոչինչի չի հանգեցրել:Համենայն դեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում հաղորդագրություններից, որոնք, ինչպես միշտ, լի էին բարեկամական, ոչինչ չպարտավորեցնող արտահայտություններով: Մի խոսքով, ոչ մի «բեկում» տեղի չի ունեցել: Ճիշտ է, Մեթյու Բրայզան, ինչպես միշտ, հավատարիմ է մնացել իրեն եւ կրկին անտեղի ասել, որ «համաձայնություն է ձեռքբերվել հիմնարար սկզբունքների շուրջ», ինչն անհապաղ հարուցել է Ստեփանակերտի կտրուկ արձագանքը:

Հայաստանը նշում է Սուրբ Զատիկը

11 ապրիլի 2009 - 21:39 AMT  04:20 GMT
Ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Մահացած եւ հարություն առած աստծո ավանդույթը գալիս դեռեւս հին եգիպտական կրոնից, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահն ու հարությունը: Այժմյան քրիստոնեական Զատիկը իր սկիզբն է առնում Հին կտակարանից: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկային

23 փետրվարի 2009 - 19:54 AMT  04:20 GMT
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում:
---