
22 հուլիսի 2009 - 01:04 AMT

01:19 GMT
Տարածաշրջանում վերջին իրադարձությունները, բնականաբար, ցույց են տալիս, որ Իրանը գնալով ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը տարածաշրջանային տերության դերում եւ պատրաստվում է մասնակցել բոլոր տարածաշրջանային նախագծերին` սկսած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից եւ վերջացնելով Nabucco-ով: Թեհրանը հստակորեն եւ աներկմիտ Արեւմուտքին հասկացնում է, որ պատրաստ է համագործակցել բոլոր տարածաշրջանային հարցերի շուրջ, եւ չի երեւում, որ Եվրոպան կամ ԱՄՆ-ը կտրականապես մերժեին Թեհրանին, իսկապես տարածաշրջանային տերություն դառնալու նրա ձգտման հարցում: