ՏՏ ոլորտ. Հայաստանում Ինտերնետի բաժանորդների թիվն աճում է, ապահովողները դիվերսիֆիկացնում են կապի ուղիներըՄարտի 15-21-ի հեռահաղորդակցման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական իրադարձությունների ամփոփում 25 մարտի 2010 Հայաստանում 1998-2008 թթ. ժամանակաընթացքում ինտերնետային կապից օգտվողների թիվն աճել է 47.75 անգամ: Այսպիսի տվյալներ են նշված նոր bbcrussian.com «Սուպերցանց» նախագծում: Այդ տվյալներն են` 1998 թ. Հայաստանում գրանցվել է ինտերնետից օգտվող 4000 մարդ, իսկ արդեն մյուս տարի դրանց թիվն ավելացել է, հասնելով մինչեւ 30000 մարդ: 2008 թ. Հայաստանում համաշխարհային կապից օգտվողների թիվը կազմում էր արդեն 191 հազ. մարդ: Ըստ երեւույթին, այս հաշվարկների ժամանակ Բի-Բի-Սի Ռուսական տեղեկատվական ծառայությունն օգտվել է Էլեկտրակապի միջազգային միության վիճակագրությունից: Այդ միջոցին, Հայաստանում փորձագետները բազմիցս նշել են, որ այդ վիճակագրությունը լիարժեք չէ, առնվազն, վերջին տարիներին, քանի որ այն կազմելիս հաշվի չեն առնվել բջջային Ինտերնետից օգտվողները: Մշակույթ. Թուրք ուսանողները փաստագրական ֆիլմ են նկարահանել հայկական ընտանիքի մասինՄարտի 15-21-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում 25 մարտի 2010 Անցյալ շաբաթ Երեւանում տեղի է ունեցել երկու խոշոր մշակութային միջոցառումների բացում. մոնոներկայացումների «Արմմոնո» 8-րդ փառատոնը եւ Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրերը»: Եթե առաջինը հիանալի հնարավորություն էր ընձեռում դիտել 7 երկրների 18 թատերական աստղերի յուրահատուկ խաղը, ապա երկրորդն անակնկալ մատուցեց. հայկական էստրադայի աստղերն ամբողջ երեկո երգում էին ֆրանսերեն: Հայաստան և աշխարհ. Համաշխարհային հանրությունը լի է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վճռականությամբ, բայց կստացվի՞ արդյոքՀայ-թուրքական նախագծի նախաձեռնողները հաշվի չեն առել, որ նման դարավոր խնդիրները հնարավոր չէ լուծել մի քանի տարում 23 մարտի 2010 Յուրաքանչյուր տարվա հետ Թուրքիայի համար գնալով ավելի դժվար է դառնում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երբեմն թվում է, թե Անկարան իր բոլոր ուժերն ուղղում է երիտթուրքերի կողմից 1915-23թթ. գործած հանցագործության ճանաչումը կանխելուն: Առաջին հայացքից թվում է, թե ամեն տարի ապրիլի 24-ից հետո Անկարան, թեթեւությամբ շունչ քաշելով, լծվում է նույն գործին: Սակայն, այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է` խաղասեղանի վրա է տերությունների հեղինակությունը, որոնք հանդես եկան որպես Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրման ու վավերացման երաշխավորը: ![]() Սպորտ. Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանըՄարտի 8-11-ը տեղի ունեցած մարզական միջոցառումների ամփոփում 22 մարտի 2010 Ըմբշամարտ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հաղորդեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն եւ Ըմբշամարտի ֆեդերացիան որոշել են, որ ըմբիշները չեն մեկնելու Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: «Այսպիսով, մարզիկները բավարար ժամանակ ունեն աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար, որը տեղի է ունենալու Մոսկվայում սեպտեմբերի 6-12-ը»,- ասել է Ջուլֆալակյանը: Քաղաքականություն. Թուրքիայի վարչապետի հակահայկական հայտարարությունն բուռն արձագանք է ստացել ՀայաստանումՄարտի 15-20-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 20 մարտի 2010 Հայաստանում ներքաղաքական շաբաթը սկսվեց խորհրդարանի քառօրյա նիստով: Թուրքիայի ղեկավարությանը, որը ստորագրում է մի փաստաթղթի տակ, հետո անում է այդ փաստաթղթղին հակասող հայտարարություններ, պետք չէ լուրջ վերաբերվել: Այդ մասին լրագորղներին հայտնել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, նման գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ղեկավարությունը չի հարգում ոչ պայմանավորվածությունները, ոչ իրեն: «Ինչ վերաբերվում է Արձանագրությունների վավերացմանը, ապա կրկնում եմ, մենք քննարկել ենք այս հարցը կոալիցիայի գործընկերների հետ եւ մնում ենք նախկին դիրքերում. քանի դեռ Թուրքիան չի վավերացրել Արձանագրությունները, հայկական խորհրդարանը ոչինչ չի անելու»,- ասել է Աբրահամյանը: Տնտեսություն. Հայաստանի սպառողական շուկան հեռու է «Դրամը` մերն է, իրավունքը` մերն է» կարգախոսիցՀայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտն արմատական փոփոխությունների կարիք ունի 20 մարտի 2010 27 տարի շարունակ հանրությունը մարտի 15-ին նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, որը 2010 թվականին անցավ «Դրամը` մերն է, իրավունքը` մերն է» կարգախոսով: 72 երկրների 180 հասարակական ու պետական կազմակերպությունների հետ միասին, որոնք զբաղվում են սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրներով, Հայաստանի ազգային ասոցիացիան արդեն 10 տարի շարունակ միանում է Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային կազմակերպության միջազգային կարգախոսներին: Հասարակություն. Հայաստանի բժիշկները ստիպված են ոչ միայն պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ, այլեւ գտնել դրանց բուժման միջոցնԱմեն տարի Հայաստանում մահանում է մի քանի երեխան, որովհետեւ նրանց բուժման համար գումար չի լինում 28 փետրվարի 2010 Փետրվարի 15-ը մանկական ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչ-ինչ, բայց պայքարելու բան այս բնագավառում կա : Ամեն տարի Հայաստանում գրանցվում են քաղցկեղային հիվանդությունների 7000 նոր դեպքեր, որոնցից 100-ը մինչեւ 15 տարեկան երեխաների մոտ է նկատվում: Այս թվերը սարսափեցնող են, թեեւ դրանք համաշխարհային ցուցանիշներից չեն տարբերվում: Քաղցկեղը դաժան հիվանդություն է, այն հաճախ այլ հիվանդության է նմանվում: Մեծ մասամբ անցնում է գաղտնի շրջան, այդ պատճառով էլ դժվար է լինում նախնական վիճակում այն նկատել: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |