Եվա Մեձորյան.

Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը շատ է ամրապնդվել

6 մայիսի 2010
Եվա Մեձորյան
Ապրիլին Հայաստանում տեղի ունեցան հայտնի ամերիկահայ երգչուհի Եվա Մեձորյանի համերգները: Համերգների ողջ հասույթն ուղղվեց բարեգործկան նպատակների` ի նպաստ հայ ընտանիքների, երեխաների: Այդ կինը ճանաչում է Հայաստանը և իրազեկ է նրա խնդիրներին, քանի որ հասցրել է ուսումնասիրել դրանք, լինելով տարբեր բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների ու հայկական դպրոցների նախագահը, ինչպես նաև ուրիշներին լսելու, սակայն ամեն ինչ անձամբ ստուգելու իր ունակությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ ամուսիններ Ջեկ և Եվա Մեձորյանները բարեգործությամբ են զբաղվում Հայաստանում: Եվա Մեձորյանը հիմնել է բժշկական հիմնադրամ, որը ամենածանր տարիներին նորագույն սարքավորումներով էր ապահովում Հայաստանի հիվանդանոցները: Այդ հիմնադրամի օգնությամբ նա կարողացավ 1,5 մլն դոլար հավաքել ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժածների:

Ալբերտ Ոսկանյան.

Ադրբեջանը չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրն ուժային ճանապարհով

19 ապրիլի 2010
Ալբերտ Ոսկանյան
Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լարված է մնում, անկախ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերից, որոնք ուղղված են ինչպես ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ ողջ Կովկասի տարածաշրջանում խախուտ խաղաղության ապահովմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առկախ է մնացել, իսկ Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը, ըստ Ադրբեջանի նախագահի արտահայտությունների, աճում է: Ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.net-ին է պատմել խաղաղապահ, ԼՂՀ “Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն” իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպության առաջին տնօրեն և Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման, գերիների փոխանակման միջազգային աշխատանքային խմբի համակարգող Ալբերտ Ոսկանյանը:

Հայկ Միրզոյան.

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել արդյունաբերական ոլորտի պոտենցիալի ուսումնասիրությանը

15 ապրիլի 2010
Հայկ Միրզոյան
2010-ի հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որի գլխավոր նպատակներից է բարենպաստ միջավայրի ստեղծումը, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը` որպես ինդուստրիալ ուղղվածություն ունեցող պետություն, ՀՆԱ կազմում արդյունաբերության բաժինը մեծացնելու միջոցով: Այն մասին, որ այս հայեցակարգը մեծ գործընթացի սկիզբ է, PanARMENIAN.Net-ի թղթկցի հետ հարցազրույցում պատմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:

Հենրիկ Մխիթարյան.

Ես չէի ցանկանում բարձր դասի ակումբ անցնել եւ նստել պահեստայինների նստարանին

2 ապրիլի 2010
Հենրիկ Մխիթարյան
Երեւանյան «Փյունիկ» ակումբի սան Հենրիկ Մխիթարյանը 2009 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Բացի դրանից, Մխիթարյանը «Մետալուրգի» երկրպագուների հարցումներով բազմիցս ճանաչվել է ակումբի լավագույն մարզիկ: PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում Հենրիկ Մխիթարյանը պատմեց իր ակումբի ծրագրերի, Եվրո-2012 նախընտրական փուլում Հայաստանի հավաքականի հնարավորությունների, ինչպես նաեւ այն մասին, թե ինչում է հայկական եւ ուկրաինական ֆուտբոլի տարբերությունը:

Իգոր Կլիմկո.

«Մրցակցությունն ստիպում է հավաքել, կենտրոնացնել բոլոր ռեսուրսները` լավագույն արդյունքների հասնելու համար»

29 մարտի 2010
Իգոր Կլիմկո
2009 թ. նշանավորվեց բջջային կապի երրորդ օպերատորի, մեծածախ ինտերնետի երրորդ պրովայդերի եւ հաստատագրված հեռախոսային կապի այլընտրանքային օպերատորների մուտքով հայկական շուկա: «ԱրմենՏել» (Beeline) հեռահաղորդակցության առաջատար ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում պատմել է կապի ծառայության շուկայում ընթացող սուր մրցակցային պայմաններում ընկերության զարգացման մասին:

Հրանուշ Հակոբյան.

Հայի տունը Հայաստանն է

5 նոյեմբերի 2009
Հրանուշ Հակոբյան
Երկար ժամանակ Սփյուռքը Հայաստանի համար, նրա ներկայացուցիչներից մեկի պատկերավոր արտահայտությամբ, «կթու կով» էր եւ ոչ ոք լրջորեն չէր զբաղվում Սփյուռքի հարցերով, Հայրենիքի հետ կապերի հաստատմամբ ու վերականգնմամբ: Մեկ տարի առաջ վերջապես ստեղծվեց սփյուռքի նախարարությունը: Այն մասին, ինչ է հաջողվել անել անցած տարում եւ ապագայի ծարգրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Էդուարդ Նազարով.

Մեծահասակները շատ դեպքերում պետք է հետեւեն երեխաների օրինակին

31 հոկտեմբերի 2009
Էդուարդ Նազարով
Ռեժիսոր, դերասան, անիմատոր. բոլոր այս թվարկումները անտեղի են, երբ խոսքը գնում է «Վինի-Թուխը» (1969), «Վինի-Թուխը հյուր է գնում» (1971), «Վինի-Թուխը եւ հոգսերի օրը» (1972) մուլտֆիլմերի բեմադրող նկարիչ Էդուարդ Նազարովի մասին, որը հյուրընկալվել էր Երեւանում Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երեխաների եւ մեծահասակների մուլտֆիլմի սիրված հերոսի ստեղծողի հետ զրույցում ակնհայտ դարձավ, որ այս մուլտֆիլմերի հերոսները ինչ-որ բանով հիշեցնում են հեղինակին: Ցավոք, Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի-Թուխ» -ը այլեւս չի հրատարակվում Է.Նազարովի պատկերազարդմամբ :
 
---