Հայաստանի հավաքականն արծաթե մեդալներ նվաճեց 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի Աշխարհի առաջնությունում

23 ապրիլի 2010 - 17:45 AMT  19:21 GMT
Հոկեյ. Ապրիլի 14-18-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության վերջին խաղերը: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Հյուսիսային Կորեայի, ՀԱՀ և Մոնղոլիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը 3 հանդիպումներում հաղթանակ տարավ և պարտություն կրեց միայն եզրափակչում` հյուսիսկորեացիներից: Նրանց հետ առաջին խաղում հայ հոկեիստները կարողացել էին տանել շատ դժվար հաղթանակ` 7:6 հաշվով: Բայց եզրափակչում ավելի ուժեղ էր Հյուսիսային Կորեայի հավաքականը և հաղթեց 5:2 հաշվով: Վերջինս նվաճեց ոսկե մեդալներ, իսկ Հայաստանի հավաքականը` արծաթե:

2010 թվականը խոստանում է հայկական կինոյի վերածննդի տարի դառնալ

22 ապրիլի 2010 - 15:42 AMT  19:21 GMT
2010 թվականը խոստանում է հայկական կինոյի վերածննդի տարի դառնալ: Համենայնդեպս, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Գևորգ Գևորգյանը վստահ է դրանում. "Ընթացիկ տարվա մայիսի 12-23-ը Կաննի կինոփառատոնում և կինոտոնավաճառում Հայաստանը կներկայացնենք բարձր մակարդակով և առանց կազմակերպչական թերությունների: Կինոթատրոններն արդեն վարձվել են հայկական ֆիլմերի ցուցադրության համար, որոնց ընդհանուր թիվը 35-ն է: Բացի դրանից, մինչև տարեվերջ ցուցադրության համար պատրաստ կլինեն հայ ռեժիսորների 7 լիամետրաժ ֆիլմեր: Ֆիլմերի նկարահանմամբ զբաղված են 6 երիտասարդ ռեժիսորներ, որոնք նոր ոճ և որակ կներմուծեն կինո":
---