2010 թվականը խոստանում է հայկական կինոյի վերածննդի տարի դառնալ

Ապրիլի 12-ից 19-ի մշակութային իրադարձությունների ամփոփում

2010 թվականը խոստանում է հայկական կինոյի վերածննդի տարի դառնալ: Համենայնդեպս, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Գևորգ Գևորգյանը վստահ է դրանում. "Ընթացիկ տարվա մայիսի 12-23-ը Կաննի կինոփառատոնում և կինոտոնավաճառում Հայաստանը կներկայացնենք բարձր մակարդակով և առանց կազմակերպչական թերությունների: Կինոթատրոններն արդեն վարձվել են հայկական ֆիլմերի ցուցադրության համար, որոնց ընդհանուր թիվը 35-ն է: Բացի դրանից, մինչև տարեվերջ ցուցադրության համար պատրաստ կլինեն հայ ռեժիսորների 7 լիամետրաժ ֆիլմեր: Ֆիլմերի նկարահանմամբ զբաղված են 6 երիտասարդ ռեժիսորներ, որոնք նոր ոճ և որակ կներմուծեն կինո":

PanARMENIAN.Net - Երիտասարդ տաղանդավոր ռեժիսորների բացահայտման ուղղությամբ է աշխատում նաև "Ոսկե ծիրան" Միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում 2010 թվականին թուրք և հայ կինեմատոգրաֆիստները 5 ֆիլմ կնկարահանեն: "Հայաստան-Թուրքիա պլատֆորմ" նախագծի շրջանակներում ապրիլի 8-ից 10-ը 5 երիտասարդ հայ ռեժիսորներ` Դիանա Կարդումյանը, Մարիամ Օհանյանը, Գոռ Բաղդասարյանը, Արթուր Սուքիասյանը և Արծվի Բախչինյանը մասնակցեցին Ստամբուլի կինոփառատոնին: Ներկայացվեց երկու ֆիլմերը` Դիանա Կարդումյանի "Գալատան" և Գոռ Բաղդասարյանի "Հարևանները" լիարժեք ֆինանանսավորում ստացան, իսկ մեկը` մասնակի: Դա Արթուր Սուքիասյանը "Աղավնիների վարպետը" ֆիլմն է: Թուրքիայի կողմից նախագծում ներկայացված են երկու ֆիլմեր, որոնցից մեկը լիարժեք ֆինանսավորում է ստացել, երկրորդը` մասնակի: Գյուլենգյուլ Ալթնթաշի "Մի կորցրեք երեխաներին" կարճամետրաժ ֆիլմը (սցենարի հեղինակ` հայազգի Կարապետ Օրունյոզ) պատմում է "Քեմփ Արմեն" մանկական ճամբար-մանկատան մասին է պատմում, որը սեփականացվել է թուրքական իշխանությունների կողմից: Այդ մանկատանը մեծացել են շատ հայ երեխաներ, այդ թվում նաև հայ-թուրքական "Ակոս" թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, որը սպանվեց 2007 թվականին Ստամբուլում: Իսկ Ջեմ Օզդուֆենչիի և Մեյթրեմ Յավուզիի "Բարև Հակոբ Շուքրուից" ֆիլմը պատմում է երկաթուղու վրա աշխատող երկու հոգու մասին, որոնք աշխատում էին հայ-թուրքական սահմանի երկու կողմերում և գործազուրկ են դարձել սահմանի փակումից հետո: "Հայաստան-Թուրքիա պլատֆորմ" նախագծին մասնակցելու հայտ են ներկայացրել 15 մասնակիցներ Հայաստանից, և 40 հոգի Թուրքիայից, ինչը խոսում է երկու երկրներում այդ նախագծի հանդեպ հետաքրքրության մասին, իսկ ինքը նախագիծը կազմակերպիչները դիտարկում են ոչ միայն որպես մշակութային համագործակցության հնարավորություն, այլև մշակութային փոխըմբռնման դաշտից դուրս կամուրջներ ստեղծելու հնարավորություն:

Ու մինչ հայ ժամանակակից կինեմատոգրաֆիստները հայկական կինոյի զարգացման ուղիներ են որոնում, առաջին հայկական կինոնկարները շարունակում են հետաքրքրություն ներկայացնել ներկայիս կինոսիրողների համար, որոնց հնարավորություն ընձեռվեց դիտել դրանք "Համր ֆիլմի փառատոնում", որն անցկացվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում և բացվեց "Նամուս" առաջին հայկական լիամետրաժ ֆիլմի բոլոր երեք գոյություն ունեցող տարբերակների ցուցադրությամբ: Ցուցադրվեցին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի "Նամուսը", որը նկարահանվել է 1926 թվականին, ինչպես նաև ֆրանսիական "ARTE" հեռուստաընկերության կողմից 2005թ. վերականգնված երկրորդ տարբերակը և, վերջապես, ֆիլմի երրորդ տարբերակը, որը 1960 թվականին հնչյունավորվեց:

Իսկ ապրիլի 15-ին Նյու Յորքի Ziegfeld Theatre-ում ամերիկացիներին ներկայացվեց հայի մասին պատմող “Դու չես ճանաչում Ջեքին” ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Ջեք Գևորգյանի մասին, որն առավելապես հայտնի է, որպես “Բժիշկ մահ”: Ֆիլմում բժիշկի դերը կատարում է հայտնի դերասան Ալ Պաչինոն: Պրեմիերայի ժամանակ դերասանը պատմել է, որ ինքը` Գևորգյանը հրավիրեց իրեն Դեթրոյթ` պոկեր խաղալու: “Ես կարծեցի, որ կանեմ դա Ջեqի համար, այսինքն` կնկարահանվեմ ֆիլմում",- ասել է դերասանը: Ալ Պաչինոյից բացի, գլխավոր դերակատարներն են Սյուզան Սարանդոնը, Դենի Հյուսթոնն ու մյուսները: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա` պատմություն է բժիշկի մասին, որը կողմ է էվտանազիայի օրինականացմանը: Ֆիլմի պրեմիերային ներկա էր ինքը Ջեք Գևորգյանը: “Ես անցկացրեցի ժամանակը`փորձելով հասկանալ նրան: Ոմանք չեն հասկանում, թե որքան դժվար է միշտ հանրության ուշադրության կենտրոնում լինել, աշխատել ԶԼՄ-ների, տեսախցիկների հետ, սակայն ֆիլմը կօգնի ավելի լավ ճանաչել Ջեքին, ճանաչել նրան այնպիսին, ինչպիսին նա կա”,- ասել է Ալ Պաչինոն: Իր հերթին “Բժիշկ մահը” հայտարարել է, որ տպավորված է Ալ Պաչինոյի խաղով: “Դա աներևակայելի է: Ես ուղղակի շոկի մեջ էի”,- ասել է բժիշկը: Ամերիկյան կաբելային HBO հեռուստաալիքով “Դու չես ճանաչում Ջեքին” ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին, որը Հայաստանում հայտարարված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հենց Հայոց ցեղասպանության 95-ամյակին էին նվիրված ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում անցկացված մի շարք միջոցառումներ: Հայ հայտնի նկարիչների չորս սերունդների` Հայոց ցեղասպանության թեմային նվիրված աշխատանքների ցուցահանդեսը բացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց ցուցահանդեսի ցուցադրությունը ներկայացնող մի գիրք, ինչպես նաև ավելի վաղ չհրապարակված լուսանկարչական նյութեր Հայոց ցեղասպանության մասին: "Ես հուսով եմ, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող հրապարակված նյութերը հիմք կստեղծեն գիտահանձնաժողովի կազմակերպման համար, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կկարողանա արդեն լիարժեք տարբերակով ներկայացնել մեր մեծերին, որոնք այդ անհավատալի չարագործության զոհը դարձան",- նշել է Շահեն Խաչատրյանը:

Ցեղասպանության հետևանքով ամերիկացի դարձած այդպիսի մեծ հայի` Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) մասին է պատմում փաստագրական ֆիլմերի շարքը, որոնց ցուցադրությունը կայացավ Երևանի Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում: Մեկ այլ ամերիկահայ Եվա Մեձորյանը բարեգործական համերգներով հանդես կգա Արմավիրի և Տավուշի գյուղերում: Համաշխարհային մեծության երաժիշտների կողմից նախաձեռնված մեկ այլ բարեգործական ծրագրի մասին նոր տեղեկատվություն ստացվեց անցյալ շաբաթ: Իէն Գիլանի և ԹոմիԱյոմիի խումբը կկոչվի "Who Cares". այն միջոցներ է հավաքագրելու Գյումրիի հայկական երաժշտական դպրոցի վերականգնման համար: Հայաստանի օգտին 1989 թվականին համաշխարհային ռոք-աստղերի մասնակցությամբ ձայնագրված Smoke on The Water երգի նոր տարբերակի թողարկումը կկայանա մոտ ժամանակներս: "20 տարի անց մենք դեռևս փորձում ենք օգնել Հայաստանին: Գյումրին, ինչպես և Սպիտակը, ավերվել էր, այն ժամանակ 25.000 մարդ էր զոհվել, և Աստված գիտի, թե որքան վիրավոր և անօթևան մարդ էր մնացել երկրաշարժից հետո: Մեր գործերը բավականին լավ է ընթանում, մեզ աջակցում են քաղաքական գործիչները և գործարարները: Ինձ հաջողվեց պատկառելի գումար հավաքել վերջերս Երևանում կայացած երկու բարեգործական համերգներից: 20 տարի անց Հայաստանում մեզ համար դեռևս աշխատանք կա", - ասել է Իէն Գիլանը:

Իսկ ընթերցանության հանդեպ երիտասարդության հետաքրքրությունը վերադարձնելու նպատակով Հայաստանի Ազգային գրադարանի և Հայաստանի գրադարանների ընկերակցության կողմից “Գրադարանների շաբաթը” միջոցառում անցկացվեց, որի նպատակն էր վեր հանել հանրային գրադարանների հիմնախնդիրները և դրանք ներկայացնել երկրի վարչական մարմիններին, ինչպես նաև գրքերով հարստացնել մարզային գրադարանները: Կազմակերպիչների կողմից առաջադրված նպատակին հասնելու գործում կօգնի նաև գրող Մարիամ Պետրոսյանի հաղթանակը Մոսկվայում կայացած "Ռուսական Պրեմիա" մրցույթում, որտեղ նրա միակ "Տունը, որտեղ..." վեպը առաջին մրցանակ ստացավ "Խոշոր արձակ" անվանակարգում: Հայ գրողի հաջողությունը նրա վեպի հանդեպ որոշակի հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի ընթերցողական շրջանակներում, հետևաբար` նաև ժամանակակից գրականության ընթերցանության հանդեպ: Նույն այդ շրջանակներում ուրախ էին, որ օրերս լույս կտեսնի բանաստեղծ Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը կազմվել է բանաստեղծի` կյանքի տարբեր շրջաններում ստեղծված լավագույն ստեղծագործություններից: Սակայն հրատարակության տպաքանակն ընդամենը 500 նմուշ է կազմելու, իսկ ինքը հրատարակությունը նվիրված է բանաստեղծի 95-ամյակին, ում պոեզիայում մի սերունդ չէ, որ սեփական զգացմունքների, հույզերի ու մտքերի արտացոլումն է գտել, ինչն ինքնին ապացուցում է Համո Սահյանի տաղանդի անսահմանությունն ու եզակիությունը, մինչդեռ այս տարի կարող էր լրանալ բանաստեղծի 96 տարին:

Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---