ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանտունը հերքում է հաղորդագրությունը Սերժ Սմեսովին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակելու վերաբերյալ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանտունը հերքում է հաղորդագրությունը Սերժ Սմեսովին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակելու վերաբերյալ

18 մայիսի 2010 - 12:21 AMT  00:59 GMT
ՀՀ-ում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության մամլո ծառայությունում հայտնել են, որ տվյալ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Ավստրալացի պատգամավորը հանդես է եկել ի նպաստ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի

Ավստրալացի պատգամավորը հանդես է եկել ի նպաստ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի

18 մայիսի 2010 - 11:56 AMT  00:59 GMT
Ջոնաթան Օդեա. Ես իմ աջակցությունն եմ հայտնում ժողովրդների, այդ թվում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքին
Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատանքային խումբը կքննի ԱՀԿ կանոնները խախտելու վերաբերյալ մեղադրանքները

Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատանքային խումբը կքննի ԱՀԿ կանոնները խախտելու վերաբերյալ մեղադրանքները

18 մայիսի 2010 - 11:53 AMT  00:59 GMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Տվյալ պահին հարցը քննարկվում է, հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելը ժամանակ է պահանջում:
Թուրքիան և Ադրբեջանը որոշել են ստեղծել Ռազմավարական համագործակցության խորհուրդ

Թուրքիան և Ադրբեջանը որոշել են ստեղծել Ռազմավարական համագործակցության խորհուրդ

18 մայիսի 2010 - 11:35 AMT  00:59 GMT
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, որի ապացույցը բարձրագույն մակարդակում Ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին որոշումն է
էլեկտրոնային վճարումները միջին հաշվով կազմել են ԿԲ ընդհանուր վճարումների ծավալի 60 տոկոսը

էլեկտրոնային վճարումները միջին հաշվով կազմել են ԿԲ ընդհանուր վճարումների ծավալի 60 տոկոսը

18 մայիսի 2010 - 10:58 AMT  00:59 GMT
Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական քանակը կազմել է 19 մլրդ դրամ
Անկանխիկ վճարումների ծավալը 2010 թ. առաջին եռամսյակում կրճատվել է 12 տոկոսով

Անկանխիկ վճարումների ծավալը 2010 թ. առաջին եռամսյակում կրճատվել է 12 տոկոսով

18 մայիսի 2010 - 10:55 AMT  00:59 GMT
ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական ծավալը կազմել է մոտ 33 մլրդ դրամ

«Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը

17 մայիսի 2010 - 17:58 AMT  00:59 GMT
Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:

«Փյունիկն» երկրորդ տարին անընդմեջ դառնում է Հայաստանի ֆուտբոլի գավաթակիրը

17 մայիսի 2010 - 17:55 AMT  00:59 GMT
Ֆուտբոլ. Մայիսի 10-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է Հայաստանի գավաթի «Փյունիկ»- «Բանանց» հանդիպումը: Ինչպես 2009-ի եզրափակչում, հաղթանակ տարավ «Փյունիկը» (4:0): Թեև «Բանանցը» խաղն ավելի ակտիվ սկսեց, արդեն 14-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկը». գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մանոյանը: Առաջին խաղակեսում «Փյունիկի» ֆուտբոլիստները խփեցին ևս երկու գոլ: Աչքի ընկան Մարկոս Պիզելլին և Գևորգ Ղազարյանը:

Հայաստանում աղքատության մակարդակը կարելի է կրճատել գյուղատնտեսական արտադրության ավելացման հաշվին

17 մայիսի 2010 - 12:36 AMT  00:59 GMT
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համաժողովի 27-րդ նստաշրջանն այս անգամ բացվեց Հայաստանում` մի երկրում, որը հանդիսանում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական օժանդակության գլխավոր շահառուներից մեկը: Սա վառ վկայությունն է այն հսկայական առաջընթացի, որ արձանագրվել է այս տարածաշրջանը ներկայացնող նոր անդամ պետություններին FAO-ի գործունեության եւ ղեկավարման մեջ ինտեգրելու գործում:

Շաբաթվա թեմաներն էին Ղարաբաղի հարցը և եվրոպացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան

15 մայիսի 2010 - 12:31 AMT  00:59 GMT
Քաղաքական շաբաթը Հայաստանում սկսվեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանավեճից: Մայիսի 10-ին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց. այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ ղեկավարների մայիսին 8-ին կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարվելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից, որը կայանալու էր Բրյուսելում մայիսի 11-ին, նույն մտածված շղթայի օղակներն են, որով ադրբեջանական կողմը ձգտում է թաքցնել այն, որ ինքը պատրաստ չէ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով:
---